Մշակութային
Sotheby’s-ի «ռուսական վաճառքի» թոփ-լոտը դարձել է Այւազովսկու կտաւը

Լոնդոնի Sotheby’s աճուրդային տանը անցկացւել է ռուսական արւեստի մասնագիտացւած աճուրդ «Fabergé, Imperial & Revolutionary Art» վերնագրով: Աճուրդի թոփ-լոտը եղել է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու «Փրկւածները» (1878) նկարը, որը վաճառւել է 4.188 միլիոն ֆունտ ստեռլինգով: Այս նկարը վերջին անգամ Sotheby’s-ը վաճառել էր 745,000 ֆունտ ստեռլինգով 2004 թւականին:
Artguide.com-ի հաղորդմամբ, աճուրդում ընդհանուր առմամբ ներկայացւած էր 364 լոտ։ Այւազովսկուց բացի, գեղանկարչութեան բաժնում ներկայացւած են եղել Իսահակ Լեւիտանի, Բորիս Կուստոդիեւի, Էրիկ Բուլատովի, Լէոնիդ Պուրիգինի եւ այլ նկարիչների աշխատանքներ։



