Ճանաչենք Հայոց աշխարհը

Մեղրի, քաղաք Հայաստանի Սիւնիքի մարզի Մեղրի համայնքում՝ հայ-իրանական միջպետական սահմանին մօտ։
Մեղրիի անւան ծագման մասին կան տարբեր վարկածներ։ Անւանումը երբեմն կապւում հնում այստեղ ստացւող մեղրի կամ տեղական քաղցրահամ թզի մեղրի նմանւող հիւթի հետ։ Ոմանք համարում են, որ Մեղրիի անւանումը ծագել է պարսկերեն միհր («արեւ» նշանակութեամբ) բառի հնչիւնափոխութիւնից։ Մի աւանդութեան մէջ Հայոց Արշակ Բ թագաւորը Մեղրիի գինին խմելիս բացականչել է՝ «Գինու չէ նման, այլ մեղրի»։
Աշխարհագրութիւն
Մեղրին գտնւում է Մեղրի գետի ստորին հոսանքի աջ ափին՝ ձգւած նեղ գետահովտի երկարութեամբ։ Աջափնեայ մասը, որը վաղ ժամանակներում եղել է աւանի Մեծ թաղը, ընկած է բարձր եւ բուսականութիւնից զուրկ Սեւ լեռան ստորոտում։ Ձախափնեայ մասը, որը գտնւում է նախկին աւանի Միջին ու Փոքր թաղամասերի տեղում, տարածւում է Գանձափարախ լեռան 3 ճիւղերի ձորաբերաններին եւ լեռան չոր ու ժայռապատ բարձրադիր լանջերից աստիճանաբար իջնում է դաւանդնւերով մինչեւ գետի ծառապատ ափերը։ Քաղաքի ժայռամասերն ու գետամերձ տները թաղւած են այգիների մէջ։ Ունի հարաւային տաք կլիմա։
Պատմութիւն
Տարածքը բնակեցւած է եղել դեռեւս նախնադարում։ Հայտնաբերւել են բրոնզի եւ երկաթի դարերի նիւթական մշակոյթի մնացորդներ։
5-րդ դարի սկզբին կոչւել է Կարճաւան, հիմնւել է Սմբատ 1-ի կողմից։ Ենթարկւել է թաթարական եւ թուրքմենական ցեղերի ասպատակութիւններին։
18-րդ դարի սկզբին մեղրեցիները մասնակցել են Դաւիթ Բէկի գլխաւորած ազատագրական շարժմանը։
Պատմամշակութային յուշարձաններ
Մեղրիի տեսարժան վայրերից յատկապէս կարելի է առանձնացնել Մեղրիի ամրոցը (17-րդ դար), Սուրբ Աստւածածին Մեծ Թաղի եկեղեցին (17-րդ դար) եւ Սուրբ Աստւածածին Փոքր Թաղի եկեղեցին (17-րդ դար)։ Քաղաքի մոտակայքում գտնւում է Մեղրու վանքը (15-18-րդ դարեր)։






