Արթուր Անդրանիկեան. «Երբ իրավիճակը լարւում է մշակոյթը տարբեր պատճառներով տուժում է»

«Արցախեան պատերազմից յետոյ, Հայաստանում եւ Սփիւռքում բաւական լարւած իրավիճակ է ստեղծւել: Երբ իրավիճակը լարւում է մշակոյթը տարբեր պատճառներով տուժում է»»,- այս մասին յայտնել է արւեստագէտ դոկտ. Արթուր Անդրանիկեանը՝ անդրադառնալով հայկական մշակոյթի զարգացման ուղիներին:
Շեշտելով, որ նման իրավիճակներում, մշակոյթի նկատմամբ ժողովրդի հետաքրքրութիւնն անկում է ապրում, որովհետեւ ժողովուրդն ապրում է մի հասարակակարգում որտեղ գիտակցում է, որ մեծ կորուստներ է կրել:
Յիշեցնելով, արցախեան դաժան պատերամզի հետեւանքով ժողովրդի կրած տասնեակ հազարաւոր երիտասարդների կորստի մասին:
Անդրանիկեանը նաեւ հռետորական հարց հնչեցրեց՝ ի՞նչ գիտենք, միգուցէ՞ այդ երիտասարդների մէջ լինէին ապագայ ստեղծագործողներ, նկարիչներ, քանդակագործներ: Ժամանակ է պահանջում որպէսզի հայ ժողովուրդը կարողանայ սթափւել այդ խորն անկումից եւ մշակոյթին իրապէս ուշադրութիւն դարձնի:
Անդրանիկեանը խոստովանեց, որ այսօրւայ մշակոյթը, այդ թւում՝ գրականութիւն, նկարչութիւն, երաժշտութիւն եւ այլ ոլորտներ՝ անկեղծ ասաց՝ իր սրտով չեն:
Միեւնոյն ժամանակ, շեշտեց, որ պէտք չէ գունազարդել իրականութիւնը, այլ անհրաժեշտ է իրականութիւնն ինչպէս, որ կայ այնպէս էլ մատուցել ու ներկայացնել: Որովհետեւ մշակոյթը հայ ժողովուրդի մի մասնիկն է: Լինի՝ Հայաստան, Սփիւռք, կամ պարսկահայք:
«Ես յաճախ եմ օգտագործում պարսկահայք արտայայտութիւնը, որովհետեւ խորապէս յարգում եմ պարսկաստանում ապրող ժողովրդին եւ առաւել յարգում եմ Իրանի Իսլամական Հանրապետութեան անդաւաճան երկրին, որտեղ հայկական մշակոյթը ծաղկել է»,-նշեց նա:
Արթուր Անդրանիկեանը, խօսելով ժամանակակից պարսկական գրականութեան ժառանգութեան մասին, ընդգծեց, որ մի քանի տարի առաջ յայտնաբերել է իրանցի բանաստեղծ Սոհրաբ Սեփեհրիին եւ հիացած է նրա բանաստեղծութիւններով:
«20-րդ դարի փայլուն բանաստեղծներից է Սեփեհրին: Նաեւ նրա գեղանկարչական աշխատանքներն են լաւագոյններից»,-ասաց նա՝ եզրափակելով, որ ուրիշ պարսիկ գրողների հետ եւս հանդիպել է: Ինչպէս է՝ Ֆարհադ Հասանզադէն: Նրա կերպարով նոյնպէս հիացած է եւ հեղինակել է Հասանզադէի գրքերից մէկի առաջաբանը:
ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ


