Մշակութային
Ղպտի եկեղեցու պատւիրակութիւնն աղօթել է հայ արքեպիսկոպոսների համար

«ԱԼԻՔ» – Մոսկւայի եւ համայն Ռուսիոյ պատրիարք Կիրիլի հրաւէրով Մոսկւա ժամանած Ղպտի եկեղեցու պատւիրակութիւնը յուլիսի 21-ին այցելել է Մոսկւայի հայկական եկեղեցի։ Պատւիրակութեան անդամները Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանի առաջնորդութեամբ աղօթել են Սուրբ Պայծառակերպութեան մայր տաճարում եւ ծանօթացել «Տապան» թանգարանի ցուցադրութեանը։
Ղպտի եկեղեցու Երուսաղեմի եւ Մերձաւոր Արեւելքի մետրոպոլիտ Անտոնիոսը նշել է, որ աղօթում են Հայաստանի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ կալանքի տակ գտնւող հայ արքեպիսկոպոսների համար՝ խաղաղութիւն եւ քրիստոնեաների նկատմամբ հալածանքների դադարեցում խնդրելով։ Նա ընդգծել է երկու եկեղեցիների դարաւոր եղբայրական կապերը։



