Երազանքով՝ Նոր տարի…
Տօնածառ ջան, տօնածառ
Ինչու թանգ ես դու այդքան
Այնքան թանգ ես
Այնքան թանգ ես
Գնելդ երազանք է:
Հաւն ու ու միսը էնքան թանգ,
Ձուկն էլ հօ երազանք է,
Հաւ ու ձուկ ու մէկ էլ միս
Հաւ ու ձուկ ու մէկ էլ միս՝
Գնելը երազանք է:
Թխւածք ու միրգն էլ թանգ է,
Չարազ գնելը տանջանք է,
Միրգ ու չարազի
Միրգ ու չարազի
Գնելը երազանք է:
Գինին ու խմիչքն էլ թանգ է
Միւսներն հօ երազանք են
Մի թաս կենացը
Կենաց խմելը
Մեզ համար երազանք է:
Սէր ու բարեկամութիւն
Յարգանք ու մտերմութիւն
Ձմեռ պապիկ ու Նոր տարի
Բոլորն երազանք են այս տարի:
Տօնածառ ու հաւ ու միս
Ձուկ ու միրգ ու լաւ խմիչք
Երբեք երազանք չի լինի
Թէ լինենք բոլորս իրար կողքի:
Ես Վահիկ Սարգսեանս՝
կաղօթեմ այս տարի.
Բարին յաղթի դաժան չարին
Ու մեր հայ ժողովրդի սրտերում
Սիրոյ լոյսը երբեք չմարի
Շնորհաւոր բոլորիդ Նոր տարին:
ՎԱՀԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ
18.12.2023 թ.