Արամ Ա. Կաթողիկոսը ընդունել է քաղաքական երեք կուսակցութիւնների Լիբանանի ներկայացուցիչներին
Շաբաթ, 23 Մարտ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին են այցելել հայ քաղաքական երեք կուսակցութիւնների Լիբանանի ներկայացուցիչները՝ Վանիկ Տագէսեան (Ս.Դ.Հ.Կ.), Յակոբ Բագրատունի (Հ.Յ.Դ.) եւ բժիշկ Աւետիս Տագէսեան (Ռ.Ա.Կ.)։ Տեղեկացնում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ֆէյսբուքեան պաշտօնական էջը:
Կուսակցութիւնների ներկայացուցիչները Վեհափառ Հայրապետին պարզեցին Հայոց Ցեղասպանութեան 109-րդ ամեակին առիթով քաղաքական երեք կուսակցութիւնների նախաձեռնութեամբ տեղի ունենալիք աշխատանքները ու ժողովրդային ձեռնարկները։
Նորին Սրբութիւնը ողջունեց միջ-կուսակցական գործակցութիւնը, յատկապէս համահայկական ու համայնքային հարցերի ու նախաձեռնութիւնների գծով։ Նա շեշտեց լիբանանահայ մեր ժողովուրդի զաւակների մասնակցութեան անհրաժեշտութիւնը Ապրիլ 24-ի առիթով տեղի ունենալիք ձեռնարկներին, ինչպէս նաեւ կայանալիք եկեղեցական ու ժողովրդային հաւաքներուն՝ ցոյց տալու մեր շրջապատին ու յատկապէս ցեղասպաններին մեր ժողովուրդի հաւաքական կամքն ու պահանջատիրական աննկուն ոգին։