Գաղափարական

ԻՇԽԱՆԱՑԱԾ ԸՆԿԵՐ ԱԲՕ

42 տարի առաջ, 1982 թւականի դեկտեմբերի 29-ին, թուրքական յատուկ ծառայութիւնների դաւադիր գործողութեան արդիւնքում Բէյրութում առեւանգւեց եւ ապա անյայտ պայմաններում սպանւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կարկառուն դէմքերից, Հայ Դատի անխոնջ մարտիկ, լիբանանահայութեան ինքնապաշտպանութեան անզուգական ղեկավար Աբրահամ Աշճեանը։

Դաշնակցականի մարտական խիզախութեան, անսպառ կորովի, խստապահանջ կարգապահութեան ու անմնացորդ նւիրումի  մարմնաւորումն էր նա։

Ընկեր Աբոյի առեւանգումն ու սպանութիւնը Թուրքիայի իշխանութիւնների արձագանգն էր 1975 թւականից ի վեր, յանուն Հայ Դատի արդար լուծման, պատմական արդարութեան եւ հայ ժողովրդի իրաւունքների վերականգման աշխարհով մէկ սանձազերծւած ուժական պայքարին, որի ակունքներում կանգնած էր ընկեր Աբօն։

Աբրահամ Աշճեանը մէկն էր հազարաւոր այն դաշնակցականներից, որոնք ընկան յանուն գաղափարի` չարժանանալով անգամ իրենց յիշատակն անմարացնող մի բուռ հողի։

Փա՛ռք յիշատակիդ եւ անցած ուղուդ նւիրեալ դաշնակցական, լեգենդար առաջնորդ, մեր` ԻՇԽԱՆԱՑԱԾ ԸՆԿԵՐ ԱԲՕ։

ԽՄԲ.

Related Articles

Back to top button