Հանդիպում՝ «Հայկական Սփիւռքի մարտահրաւէրները եւ հայրենիքը» թեմայով

Հոկտեմբերի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Հայրենադարձների յանձնախմբի նախաձեռնութեամբ, կայացել է «Հայկական Սփիւռքի մարտահրաւէրները եւ հայրենիքը» թեմայով հանդիպում, որին մասնակցել են հայրենիքում հաստատւած տարբեր սփիւռքահայ համայնքների ներկայացուցիչներ։
Տարածաշրջանային զարգացումների եւ հայկական համայնքների առջեւ ծառացած մարտահրաւէրների վերաբերեալ զեկոյցներով հանդէս են եկել ՀՅԴ Բիւրոյի անդամներ Յակոբ Բագրատունին, Մուրադ Փափազեանը եւ Սեւան Դանիէլեանը։ Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների առկայ խնդիրների եւ դրանք յաղթահարելու անհրաժեշտ քայլերի մասին զեկոյցով հանդէս է եկել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը։
Քննարկման ընթացքում շեշտւել է Հայաստան-Սփիւռք կապերի վերականգնման եւ համագործակցութեան նոր մակարդակի ձեւաւորման անհրաժեշտութիւնը։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի
Հանրային կապերի գրաենեակ
18.10.2025












