Գաղափարական

ՀՅԴ-ի՝ հայրենիքում վերահաստատման 36-ամեակը նշւեց Եռաբլուրում

ՀՅԴ-ի՝ Մայր հայրենիքում կազմակերպական ներկայութեան վերահաստատման 36-ամեակի առիթով երէկ՝ օգոստոսի 8-ին, Եռաբլուր զինւորական պանթէոնում տեղի է ունեցել յիշատակի արարողութիւն։Այս մասին է յայտնում ՀՅԴ պաշտօնական կայքէջը:

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի նախաձեռնած միջոցառման ընթացքում ծաղիկներ են խոնարհւել արցախեան պատերազմների զոհերի շիրիմներին։ Արարողութիւնը մեկնարկել է պանթէոնի եկեղեցում տէրունական աղօթքով։

Օրւայ խորհրդի առնչութեամբ ելոյթներով հանդէս են եկել ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Գոռ Սարգսեանը, ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

1990 թւականի օգոստոսի 8-ին ՀՅԴ-ն յայտարարել էր Հայաստանում իր կազմակերպական ներկայութեան վերահաստատման մասին։ Այդ պատմական իրադարձութեան մանրամասները ներկայացրել է ՀՅԴ «Դրօշակ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր Արտաշէս Շահբազեանը, որն այդ գործընթացի առանցքային մասնակիցներից է եղել։

Related Articles

Back to top button