Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2024 թ․ 10-րդ համարը
«Դրօշակ»-ի այս տարւայ 10-րդ համարը այսօրւանից ընթերցողի տրամադրութեան տակ է: Հետեւելով տագնապայարոյց ժամանակի հեւքին պաշտօնաթերթի հերթական համարի առանցքում եւս հանրութեանը յուզող ճակատագրական հարցերի քննութիւնն է: Ազգային խնդիրների շարքից պէտք է համարել վերլուծաբան Սարգիս Սարգսեանի ծաւալուն յօդւածը 44-օրեայ պատերազմում հայկական եւ ադրբեջանական կողմերի կիրառած զէնքի, պատերազմի այլ մանրամասների եւ դասերի վերաբերեալ: Յիշեցնենք որ երկու երկրների ինչպէս եւ միջազգային տեղեկատւական-վերլուծական կենտրոնների ներկայացրած տւեալների հիման վրայ կատարւած ուսումնասիրութեան առաջին մասը հրապարակւել էր «Դրօշակ»-ի նախորդ համարում:
Արեւելագէտ Լիանա Պետրոսեանը վերլուծութիւն է ներկայացրել այն մասին, թէ Ադրբեջանի հասարակութիւնը ինչպիսի վերաբերմունք ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքւելիք, այսպէս կոչւած, «Խաղաղութեան պայմանագրի» նկատմամբ:
Իսկ Արեւելագէտ Նարէ Գէորգեանը անդրադարձել է Իրան-Իսրայէլ յարաբերութիւններում առկայ վերջին սուր զարգացումներին:
Մի քանի օրից ԱՄՆ-ում տեղի կունենան նախագահական ընտրութիւններ: Սուր մրցակցութիւն վարող երկու թեկնածուներից որ մէկի յաղթանակի դէպքում ամերիկեան քաղաքականութիւնը ինչպիսի ընթացք կունենայ եւ փոփոխութիւններ կը կրի տարբեր, այդ թւում Հայաստանի նկատմամբ որդեգրւած քաղաքականութեան առումով: Այս հարցերի քննութեանն է նւիրւած հերթական վերլուծութիւնը, որը «Դրօշակ»-ի համար պատրաստել է Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնը:
Համարում ներկայացւած ընդարձակ նիւթերից է նաեւ պատմական գիտութիւնների դոկտոր Խաչատուր Ստեփանեանի ուսումնասիրութիւնը նւիրւած Բուլղարիայում Դաշնակցութեան գործունէութեանը՝ կազմակերական այդ կառոյցի ձեւաւորման շրջանից սկսած:
Անշուշտ այսքանով չի աւարտւում ՀՅԴ պաշտօնաթերթի հերթական համարի հրապարակումների ցանկը, կարծում ենք, որ ընթերցողն այնտեղ կը գտնի հետաքրքրող այլ նիւթեր եւս:
«Դրօշակ»-ի 2024 թ. 10-րդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:
Ներբեռնել համարը «Դրօշակ»-ի թիւ 10, 2024 թ.