Հայաստան - ԱրցախՔաղաքական

Երբ է գալու բաց խօսելու ժամանակը

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային» նախագծեր խումբ

 

Մենք խուսափում ենք բաց խօսել այն մասին, թէ ինչու չեն յաջողում մէկը միւսին յաջորդող շարժումները։ Մենք չենք էլ փորձում հասկանալ խորքային պատճառները։ Մենք վախենում ենք բարձրաձայն ասել, որ արտահերթ ընտրութիւններին արդէն որերորդ տարին է՝ պատրաստ չենք։ Մենք միայն շշուկով ենք խօսում այն մասին, որ այսպիսի ընթացքի դէպքում հերթական ընտրութիւններին նոյնպէս կարող ենք անպատրաստ լինել։

Մենք հասկանում ենք նաեւ, որ այս մարդը (Նիկոլ Փաշինեան) իրեն նոյնացրել է պետութեան հետ, չի տեսնում իրեն առանց իշխանութեան, ու բոլոր հնարաւոր ու անհնար մեթոդներով փորձելու է մնալ իշխանութեան։ Բայց մենք բոլորս գիտենք, թէ ինչի՛ է բերելու այս իշխանութեան մնալը։ Շատ-շատերը, անգամ սա լավ հասկանալով, անդամագրւել են (բերելով բազմաթիւ «արդարացումներ») մեծարգոների ենթամշակոյթին եւ նպաստում են երկրի աւերմանը։

Մենք գիտենք, որ յաջող պայքարի, կազմակերպչական լուրջ աշխատանքի համար մեր ռեսուրսները շատ քիչ են, բայց ձեւ ենք անում, թէ հաւատում ենք, որ ահռելի ռեսուրսներ ունեցողները իրօք ռեսուրս չունեն։ Մենք գիտենք, որ ընթացքը չփոխւելու դէպքում մենք մի պահից մեր հայրենիքում անելիք չենք ունենալու, բայց նոյնիսկ այդ հրէշաւոր հեռանկարը մեզ չի մոտիւացնում աւելի ազնիւ, աւելի գրագէտ ու աւելի վճռական պայքարի։

Հանրային դաշտում առողջացման պրոցեսների մասին կարելի կը լինի խօսել այն դէպքում, երբ այս հարցերը սկսեն ակտիւօրէն ու բաց քննարկւել։ Քանի դա չկայ, մեր իրականութեան նշանաբանը իներցիան է, ու այստեղ էլ մենք գիտենք, թէ դա ինչի է հանգեցնելու։

Related Articles

Back to top button