ՀՅԴ Մամուլ

Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2025 թ․ եօթերորդ համարը

Ընթերցողին այսօրւանից ներկայացւել է «Դրօշակ»-ի հերթական համարը։ 7-րդ համարի քաղաքական խորագրերի ներքոյ այսօրւայ հայ հասարակութեան համար առաւել հնչեղութիւն ունեցող թեմաների լուսաբանումն ու վերլուծութիւններն են։ Անդրադառնալով հայ եկեղեցու շուրջ զարգացումներին, «Զանգեզուրի միջանցք»-ի, ներքին հետապնդումների թեմաներին եւ այլ իրողութիւնների ըստ պաշտօնաթերթի «Առաջնորդողի» Նիկոլ Փաշինեանն, ըստ էութեան, պատերազմ է յայտարարել հայ ժողովրդին։ Խօսելով վերջին շրջանի իրարայաջորդ իրադարձութիւնների մասին Անի Մելքոնեանի յօդւածի եզրակացութիւնն այն է, որ Նիկոլ Փաշինեանի հակազգային քաղաքականութիւնը դատապարտւած է, սակայն կործանարար այս ընթացքը կասեցնելու համար անհրաժեշտ է ազգային ուժերի միաւորումը եւ համատեղ պայքարը։

«Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնի» տրամադրած ուսումնասիրութիւնը այս անգամ ներկայացնում է մեր օրերի համար արդիական այնպիսի խնդիր ինչպիսին է ԱՄՆ դիրքորոշումների հարցը «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ։

Դաշնակցութեան եւ ոչ միայն Դաշնակցութեան համար նշանակալի իրադարձութիւն էր տարիների ընդմիջումից յետոյ համահայկական երիտասարդական եւ ուսանողական նոր բանակումի կազմակերպումը՝ այն էլ հայրենիքում։ «Դրօշակ»-ի ներկայ համարում տեղ են գտել ելոյթներ, որոնք հնչել են այս բանակումի ժամանակ։

Ուշագրաւ յօդւածներ են տեղ գտել «Դէմքեր եւ դէպքեր» խորագրի ներքոյ։ Հայկազուն Ալւրցեանի յօդւածի երկրորդ մասով ամփոփւում է համշենահայ ազգային ազատագրական շարժման գործիչ, հայ նշանաւոր վրիժառու Միսաք Թոռլաքեանի հերոսական գործունէութեան պատմութիւնը։

Ծննդեան 90-ամեակի առիթով «Դրօշակ»-ը ներկայացնում է Մովսէս Ծիրանիի հետաքրքրական յուշը Հրանտ Մատթէոսեանի վերաբերեալ։

Մուսալեռցիների միջավայրի խորապատկերի վրայ յուշագիրը ինչ որ չափով երեւակում է 20-րդ դարի վերջի մեր արձակի դասականի կերպարը որպէս հայ մարդու եւ գրողի։

Սրան զուգահեռ Յակոբ Կարապենց սփիւռքահայ արձակագրի ծննդեան հարիւրամեակի առիթով հետաքրքրական նիւթեր է «Դրօշակ»-ին տրամադրել Մարգարիտա Խաչատրեանը։ Կարապենցի հեղինակած, ինչպէս եւ նրա ստեղծագործութեանը նւիրւած յօդւածների ընթերցումը, կարծում ենք, նոյնպէս հաճոյք կը պատճառեն ընթերցողին, բացայայտելով տաղանդաւոր գրողի մտահոգութիւնը սփիւռքում հայկական դպրոցներիի պահպանման եւ նորերի ստեղծման հարցում։

«Դրօշակ»-ի 2025 թ. եօթերորդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

Ներբեռնել համարը «Դրօշակ» թիւ 7, 2025 թ.

Related Articles

Back to top button