Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2025 թ. 11-րդ համարը

Ընթերցողի դատին է յանձնւել «Դրօշակ»-ի 2025 թւականի նախավերջին համարը։ Հերթական համարի բովանդակութեանն իսկ ծանօթանալով ակնյայտ է դառնում, որ այն հագեցած է բազմազան եւ բազմաժանր յօդւածներով։ Այդ մասին է վկայում նաեւ հանգամանքը, որ համարում յօդւածներ են տեղ գտել «Քաղաքական», «Պատմաքաղաքական», «Իրաւաքաղաքական», «Հասարակութիւն», «Տարածաշրջանային», «Աշխարհաքաղաքական», «Հասարակութիւն» «Ժառանգութիւն» «Ընկերական զրոյցներ» խորագրերի ներքոյ։ Բնականաբար «Դրօշակ»-ի մտահոգութեան առանցքում Հայաստանում եւ Հայաստանի հետ կատարւող իրադարձութիւններն են, որոնք Հայաստանի հակազգային իշխանութիւնների գործունէութեան հետեւանքով Արցախից յետոյ Հայաստանն են տանում ազգային եւ պետական կեանքին սպառնացող փորձութիւնների ճանապարհով։
Պատմաբան Անի Մելքոնեանը զուգահեռներ է անցկացնում Հայաստանի իշխանութիւնների թեթեւ ձեռքով կնքւող այսօրւայ փաստաթղթերի եւ 1921 թւականին բոլշեւիկեան հեղկոմի կողմից կնքւած պայմանագրերի միջեւ։ Իրանագէտ Լիանա Պետրոսեանը նոյն երեւոյթին անդրադառնում է ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների վերաբերեալ Ադրբեջանցի պետական-քաղաքական գործիչների եւ հասարակութեան տեսակէտները։ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխյարաբերութիւնների եւ յատկապէս, այսպէս կոչւած, Զանգեզուրի միջանցքի հարցում իրանագէտ Նարէ Գէորգեանը ներկայացնում է իրանական կողմի դիրքորոշումը։
Քաղաքագէտ եւ անվտանգութեան հարցերի մասնագէտ Արփի Աբրահամեանը անդրադառնում է ԲՐԻԿՍ կազմակերպութեանը։ Հեղինակն իր յօդւածում ներկայացնում է Աշխարհի բնակչութեան մեծամասնութիւնը կազմող, արագ զարգացող եւ, փաստացի, Համաշխարհային ուժի երկրորդ բեւեռի վերածւած այս թափ հաւաքող կազմակերպութեան բնոյթը, ներուժը եւ զարգացման հեռանկարները։ Թուրքագէտ Սաբինա Մուրադեանի յօդւածը վերնագրւած է․ «Ուղղափառ գագաուզները թուրքական կառավարութեան եւ յատուկ ծառայութիւնների ուշադրութեան կենտրոնում 20-րդ դարի սկզբին»։ Ծանօթ եւ անծանօթ այս ազգութեանը վերաբերող հետաքրքրական տեղեկութիւնները կարծում ենք նոյնպէս կը գրաւեն «Դրօշակ»-ի ընթերցողներին։
Բանասէր եւ մանկավարժ Անժելա Յարութիւնեանը անդրադառնում է իշխանութիւնների որոշմանը Հայաստանում ադրբեջանական դպրոցներ բացելու վերաբերեալ։ Մասնագիտական հիմնաւորւածութեամբ յօդւածում ներկայացւած է թէ այդ նախաձեռնութիւնը ինչպիսի սպառնալիք է հայոց ազգային ինքնութեան համար։
Մենք անդրադարձանք պաշտօնաթերթում լոյս տեսած մի քանի յօդւածների թէեւ ընթերցողը թերթում կը գտնի հետաքրքրական այլ հրապարակումներ եւս:
«Դրօշակ»-ի 2025 թ. 11-րդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:
Ներբեռնել համարը «Դրօշակ» թիւ 11, 2025 թ.



