Դաշնակցական Բեմ

Սփիւռքի մէջ հայ մնալը պայքար է, իսկ Հայ Դատի զինւոր լինելը՝ մէկ այլ պայքար

Yerkir.am-ի տաղաւարում հիւրընկալւել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը։

Ներկայացնում ենք զրուցակցի արտայայտած մտքերից՝

1․ Ծով չունեցող ՀՀ֊ի համար Սփիւռքը կարող է հրաշքներ գործել, եթէ Սփիւռքը յարգող եւ ընդունող իշխանութիւն գայ:

2․ Փաշինեանը կորցրել է ժողովրդի վստահութիւնը, եւ հնարաւոր է ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխութիւն անել:

3․ Սփիւռքի մէջ հայ մնալը պայքար է, իսկ Հայ Դատի զինւոր լինելը՝ մէկ այլ պայքար:

4․ Նոյնիսկ սովետմիութեան ժամանակ ՀՅԴ-ն Անկախութեան գաղափարը վառ էր պահում. ՀՅԴ ընտանիքում դաստիարակւում են՝ պաշտպանելու հայ ժողովրդի արժէքները:

5․ Ցեղասպանութեան ճանաչման բանաձևը, երբ քւէրակել ենք տալիս, կատակ բան չէ, յամառ պայքարի արդիւնք է:

6․ Չզարմանաք, որ թշնամին փափուկ ուժով արագ տիրանայ Հայաստանին․ 2-3 տարւայ ընթացքում ՀՀ տնտեսութեան 30-40%-ը կարող է Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքի տակ լինել:

Related Articles

Back to top button