Հայ Դատ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն աշխատում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսաւորումը

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն սկսել է համագաղութային արշաւ՝ կոչ անելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին (EXIM) մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ըստ յանձնախմբի՝ այս ֆինանսաւորումը հնարաւորութիւն կը տայ Ալիեւի ռեժիմին ձեռք բերել երկակի նշանակութեան ինքնաթիռներ՝ հեշտացնելով զէնքի անօրինական մատակարարումը դէպի Ադրբեջան. մի երկիր, որը լայնօրէն դատապարտւած է Արցախի հայ բնակչութեան դէմ իր ցեղասպան քաղաքականութեան եւ Հայաստանի Հանրապետութեան դէմ շարունակւող ագրեսիայի համար։

2025 թ․ յունւարի 10-ին EXIM բանկը յայտարարել է, որ ստացել է Boeing-ի յայտը 100 միլիոն դոլարը գերազանցող վարկի վերջնական պարտաւորութեան համար: Այս առաջարկի վերաբերեալ հանրային մեկնաբանութիւնները կարող են ներկայացւել մինչեւ 2025 թ. փետրւարի 7-ը, ինչից յետոյ EXIM-ի տնօրէնների խորհուրդը կը քննարկի յայտը բաւարարելու դիմումը:

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի էլեկտրոնային հարթակը՝ www.anca.org/exim, հնարաւորութիւն է հանդէս գալու այս գործարքի դէմ։

Ըստ Հայ Դատի յանձնախմբի՝ նմանատիպ ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկեան օրէնսդրութիւնը, այդ թւում երկակի նշանակութեան արտադրանքների արտահանման մասով, խաթարում է տարածաշրջանային խաղաղութեան ջանքերին եւ Ադրբեջանին յաւելեալ ռազմական առաւելութեան հնարաւորութիւն է տալիս։

Silk Way Airlines-ը, որը սերտօրէն կապւած է Ալիեւի վարչակարգի հետ, ներգրաււած է եղել բազմաթիւ միջազգային հետաքննութիւններում, այդ թւում՝ Կազմակերպւած յանցաւորութեան եւ կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից՝ ապօրինի զէնքեր տեղափոխելու համար, որոնք օգտագործւել են Արցախի վրայ Ադրբեջանի յարձակումներում: Freedom House-ի եւ այլ վերահսկող կազմակերպութիւնների կողմից վաւերագրւած այս գործողութիւնները ցոյց են տալիս Ադրբեջանի մտադրութիւնը՝ համակարգւած կերպով ջնջել հայկական ժառանգութիւնն ու ներկայութիւնը տարածաշրջանում:

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

14 յունւար 2025 թ.

Related Articles

Back to top button