ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահը յունւարի 17-ին պաշտօնական այցով կը մեկնի Ռուսաստան

Նախատեսւում է Փեզեշքիան-Պուտին հանդիպում

Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը յունւարի 17-ին պաշտօնական այցով մեկնելու է Ռուսաստանի դաշնութեան մայրաքաղաք, որտեղ կը հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, յայտնում է նախագահի մամուլի ծառայութիւնը։

«ԱԼԻՔ» – Աղբիւրի համաձայն, կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցութեան հետագայ ընդլայնման հեռանկարները, այդ թւում՝ առեւտրի եւ ներդրումների, տրանսպորտի եւ նիւթատեխնիկական ապահովման՝ հումանիտար ոլորտներում, ինչպէս նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր։

«Նախատեսւում է, որ բանակցութիւններից յետոյ Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրեն երկու երկրների միջեւ Համապարփակ ռազմավարական գործընկերութեան պայմանագիրը, ինչպէս նաեւ հանդիպելու են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին»,- ասւած է «նախագահականի» հրապարակած հաղորդագրութիւնում։

 

Լաւրով. «Իրանի հետ գործընկերութեան պայմանագիրն այլ երկրների դէմ չէ»

«ԱԼԻՔ» – Համապարփակ գործընկերութեան համաձայնագիրը, որը Մոսկւայում ստորագրելու են Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Մասուդ Փեզեշքիանը, ուղղւած չէ որեւէ այլ երկրի դէմ, յայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը։

«Այս պայմանագիրը, ինչպէս, միւս երկրների այդ թւում Հիւսիսային Կորէայի հետ մեր պայմանագիրը, ուղղւած չէ որեւէ այլ երկրի դէմ եւ ունի կառուցողական բնոյթ՝ ուղղւած աշխարհի տարբեր մասերում Ռուսաստանի եւ Իրանի կարողութիւնների ամրապնդմանը, տնտեսութիւնն աւելի արագ զարգացնելու՝ լուծելու սոցիալական խնդիրները եւ ապահովելու յուսալի պաշտպանւելու ունակութիւն»,- ասել է Լաւրովը նախորդ տարւայ  ռուսական դիւանագիտութեան արդիւնքներն ամփոփող մամուլի ասուլիսում։

Related Articles

Back to top button