Այլ

Գինէսի ռեկորդների գիրքը 2-ամեայ տղային ճանաչել է աշխարհում ամենաերիտասարդ նկարիչը

Գինէսի Համաշխարհային ռեկորդների գիրքը պաշտօնապէս հաստատել է, որ գանացի փոքրիկը, որը յուլիսին կը դառնայ երկու տարեկան, աշխարհի ամենաերիտասարդ տղայ նկարիչն է: Այս մասին յայտնում է Smithsonian Magazine-ը։

Յայտնի է, որ Էյս Լիամ Անկրան սկսել է կտաւներ ստեղծել վեց ամսականից եւ արդէն վաճառել է իր  աշխատանքներից 15-ն անհատական ցուցահանդէսում, որն այցելել է Գանայի առաջին տիկին Ռեբեկա Ակուֆօ-Ադդտան եւ գնել նրա աշխատանքներից մէկը։

Էյս-Լիամի առաջին նկարը պատահաբար է ստեղծւել. նրա մայրը՝ նկարչուհի Շանտել Կուկուա Էգանը, ցանկանում էր զւարճացնել տղային, մինչ ինքն աշխատում էր իր նկարների վրայ, ուստի կտաւը դրել է յատակին, իսկ երեխան սողացել է դրա վրայ եւ ներկերով ներկել:

Տղայի մայրը ռեկորդի գրանցման համար դիմել էր անցեալ ամառ։ Մի քանի ամիս անց նրանց հետ կապ են հաստատել եւ բացատրել, որ Էյս-Լիամը պէտք է համապատասխանի որոշակի պահանջների՝ գրանցման իրաւունք ստանալու համար:

Նշւում է, որ տղան իր նկարները նկարելիս կիրառում է ձեռքերի եւ մարմնի միջոցով կտաւի վրայ ակրիլային ներկ քսելու տեխնիկան՝ դրանով իսկ ստեղծելով եզակի աբստրակտ գործեր։

Tert.am

Related Articles

Back to top button