Այլ

The Lancet. Կանոնաւոր քայլելը կիսով չափ կրճատում է գօտկատեղի ցաւի նոպաների միջեւ ընկած ժամանակահատւածը

The Lancet հանդէսում հրապարակւած իրենց բացայայտումների մէջ գիտնականները յայտարարել են, որ գօտկատեղի ցաւից տառաող մեծահասակները, որոնք կանոնաւոր քայլում են, կրկնակի աւելի երկար ժամանակ են ունենում ցաւերի կրկնութիւնների միջեւ, քան նրանք, ովքեր կանոնաւոր չեն զբօսնում:

Հետազօտութեան աւագ հեղինակ Մարկ Հենքոքը եւ նրա գործընկերները հետազօտել են վերջերս մեջքի ցաւից ապաքինւած 701 մեծահասակների:

«Յստակ չգիտենք՝ ինչու է քայլելն այդքան օգտակար մէջքի ցաւի կանխարգելման համար, բայց, հաւանաբար, դա մեղմաճոճ շարժումների, ողնաշարի կառուցւածքների եւ մկանների ծանրաբեռնւածութեան եւ ամրապնդման, թուլացման եւ ստրեսից ազատւելու, ինչպես նաեւ տրամադրութիւնը բարձրացնող էնդորֆինների արտազատման համակցումն է»,- նշել է գիտնականը։

Գիտափորձի մասնակիցների կէսին նշանակւել է 6-ամսեայ քայլելու ծրագիր եւ ֆիզիոթերապեւտի հսկողութեամբ մի շարք վերապատրաստման դասընթացների, իսկ գիտափորձի մասնակիցների միւս մասը նշւած բուժումներից ոչ մէկը չի ստացել:

Հենքոքը նշում է, որ միջամտութեան խումբն ակտիւութիւնը սահմանափակող աւելի քիչ ցաւից էր գանգատւում, քան բուժումներ չստացած վերահսկիչ խումբը. առաջին խմբի մասնակիցների ցաւի գանգատների միջեւ ժամանակահատւածը միջինը տեւել է 208 օր՝ երկրորդ խմբի՝ 112 օրւայ համեմատ:

News.am Medicine

Related Articles

Back to top button