Մասնագէտը նշել է՝ որոնք են առողջութեան համար ամենավտանգաւոր աղանդերները
Քաղցրաւենիքն ու ճարպոտ աղանդերները յանգեցնում են բորբոքումների եւ նիւթափոխանակութեան խանգարումների: Այս մասին She Finds պարբերականի հետ զրոյցում ասել է սննդաբան Ջանեթ Ջաչինտոն:
Ինչպէս մանրամասնել է մասնագէտը, փքաբլիթները, օրինակ, պատրաստւում են ռաֆինացւած ցորենի ալիւրից, իսկ այս մթերքն ու փքաբլիթներին աւելացւող շաքարաւազը յանգեցնում են արեան մէջ գլիւկոզայի մակարդակի կտրուկ բարձրացման, որին յաջորդում է ինսուլինի մակարդակի աճը: Պարբերաբար նման մթերքի գործածութեան դէպքում սա կարող է յանգեցնել ինսուլինի նկատմամբ զգայունութեան նւազման: Բացի այդ, կարող է ի յայտ գալ համակարգային բորբոքում, որը բազմաթիւ հիւանդութիւնների, այդ թւում՝ քաղցկեղի, շաքարային դիաբետի եւ աթերոսկլերոզի զարգացմանը նպաստող հիմնական ռիսկային գործօններից է:
Մասնագէտի խօսքով՝ վտանգաւոր են նաեւ տորթերը, թխւածքաբլիթներն ու կարկանդակները, որոնք պարունակում են ոչ միայն շաքար, այլեւ մեծ քանակութեամբ կարագ: Նման մթերքը նպաստում է ճարպերի կուտակմանը ոչ միայն որովայնի, այլեւ ներքին օրգանների շուրջը, ուստի սննդաբանը խորհուրդ է տւել դրանք չչարաշահել։