Սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ առիթմիայի պատճառ
Շոկոլադը, սուրճը եւ իւղոտ մթերքը կարող են յանգեցնել սրտի ռիթմի հետ կապւած խնդիրների։ Այս մասին «Вечерняя Москва»-ի հետ զրոյցում ասել է սննդաբան Օլգա Ռեդինան։
Մասնագէտի խօսքով՝ կոֆէինն ու կոֆէին պարունակող սննդամթերքի բոլոր տեսակներն ու ըմպելիքները կարող են բարձրացնել սրտի զարկերի յաճախութիւնը եւ առիթմիա առաջացնել:
Վտանգաւոր կարող են լինել նաեւ շոկոլադը եւ դրանով պատրաստւած աղանդերները, որոնք պարունակում են մեծ քանակութեամբ թէոբրոմին եւ ֆենիլէթիլամին։ Այս տարրերը կարող են սրել առիթմիան, ուստի նոպաների կամ հիւանդութեան սրման շրջանում խորհուրդ է տրւում հրաժարւել շոկոլադից:
Բացի այդ, ինչպէս նշել է սննդաբանը, սրտանօթային հիւանդութիւնների դէպքում վիճակը կարող է վատթարացնել նաեւ իւղոտ եւ բարձր կալորիականութեամբ սնունդը, ուստի դրանցից եւս հարկաւոր է խուսափել։