Հետազօտութիւն. Ռեւմատոիդ արթրիտն առնչւում է թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկին
Ռեւմատոիդ արթրիտն առնչւում է թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկին, ասւած է Arthritis & Rheumatology հանդէսում հրապարակւած հետազօտութեան մէջ:
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Ռոչեսթեր քաղաքի Մայո կլինիկայի բժիշկ Ռեբեկա Բրուքսին եւ նրա գործընկերները գնահատել են ռեւմատոիդ արթրիտով տառապող մարդկանց թոքերի քաղցկեղի վտանգը եւ ռեւմատոիդ արթրիտը՝ ինտերստիցիալ թոքերի հիւանդութիւնից տառապող մարդկանց շրջանում: Վերլուծութիւնը ներառում էր ռեւմատոիդ արթրիտով 72 հազար 795 վետերանների առողջապահութեան վարչութեան հիւանդներ եւ ռեւմատոիդ արթրիտից զերծ 633 հազար 937 համեմատելի անձանց:
Գիտնականները բացայայտել են, որ ռեւմատոիդ արթրիտն առնչւում է թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկին:
«Ռեւմատոիդ արթրիտն առնչւում է թոքերի քաղցկեղի 50 տոկոսով բարձր ռիսկին, իսկ ռեւմատոիդ արթրիտ-ինտերստիցիալ թոքերի հիւանդութիւնից տառապողները յատուկ ռիսկային խումբ էր՝ թոքերի քաղցկեղի զարգացման վտանգը մօտաւորապէս երեք անգամ աւելացմամբ: «Թոքերի քաղցկեղի վերահսկման ուժեղացումը ռեւմատոիդ արթրիտով եւ յատկապէս ռեւմատոիդ արթրիտ-ինտերստիցիալ թոքերի հիւանդութիւնից տառապող հիւանդների շրջանում քաղցկեղից մահւան հիմնական պատճառի բեռը նւազեցնելու առումով»,- նշում են հետազօտութեան հեղինակները:
News.am