Zenbook S 16. նորագոյն AMD Ryzen AI պրոցեսորով յագեցած գերբարակ նոթբուք
«ԱԼԻՔ» – Արհեստական բանականութեան արագ զարգացող տեխնոլոգիաների դարաշրջանում իւրաքանչիւր արտադրող փորձում է ստեղծել կատարեալ սարք: Ինչպէս միշտ, ASUS-ը նորագոյն պրոցեսորներ եւ առաջադէմ լուծումներ ներկայացնող առաջատարների թւում է:
Zenbook S 16 (2024) եւս մի նորոյթ է, որն ունի տպաւորիչ արտադրողականութեան եւ շարժականութեան եզակի համադրութիւն: Zenbook S շարքի մոդելները թեթեւ են եւ ունեն էլեգանտ, լակոնիկ դիզայն: Նոր Zenbook 2024-ը պարզապէս բարակ եւ շարժական նոթբուք չէ․ այս սարքը յագեցած է առաջադէմ AI տեխնոլոգիաներով հզոր AMD Ryzen պրոցեսորով, որը, ըստ որոշ կարծիքների լաւագոյն պրոցեսորն է Copilot+ PC-ի համար:
Այս յօդւածում կներկայացնենք մանրամասներ նոր Zenbook S 16-ի բոլոր հիմնական բնութագրերի եւ գործառոյթների մասին, որպէսզի կարողանաք գնահատել բոլոր առաւելութիւնները:
Արտաքին տեսք
Asus Zenbook S 16-ն ունի իւրայատուկ դիզայն: Սարքի կորպուսը պատրաստւած է ալիւմինի օքսիդի կերամիկայից, ինչի շնորհիւ այն ստանում է բացառիկ ամրութիւն եւ թեթեւութիւն։ Այս նիւթը, որը յայտնի է որպէս Ceraluminum, լայնօրէն օգտագործւում է աւիատիեզերական տեխնիկայի եւ լիւքս դասի ժամացոյցների արտադրութեան մէջ:
Zenbook S 16-ի արտաքին տեսքը տարբերւում է գունային լուծումների շնորհիւ: Scandinavian White երանգը նոթբուքին հաղորդում է էլեգանտ եւ ժամանակակից տեսք: Նրանց համար, ովքեր նախընտրում են աւելի մուգ երանգներ, այն հասանելի է մուգ մոխրագոյն տարբերակով (Zumaia Gray):
Ընդամէնը 11,9 մմ հաստութիւն ունեցող սարքը կշռում է 1,5 կգ: Կափարիչի եզրագծերը ընդգծում են սարքի նրբագեղութիւնը: Կորպուսի փայլատ մակերեսը դիմացկուն է ամենօրեայ օգտագործման համար․ այս մակերեսի վրայ չեն մնում մատնահետքեր եւ բծեր։
AMD Ryzen-ի AI պրոցեսորը
Zenbook S 16-ի AMD Ryzen AI 9 HX 370 պրոցեսորը առաջադէմ տեխնոլոգիայի եւ բարձր արտադրողականութեան համադրութիւն է: Այս պրոցեսորն ապահովում է բացառիկ էներգա արդիւնաւէտութիւն, ինչը զգալիօրէն մեծացնում է սարքի մարտկոցի կեանքը։ Ինտեգրւած AMD Radeon 890M գրաֆիկական միջուկը բաւականաչափ հզօրութիւն ունի խաղեր գործարկելու եւ արհեստական բանականութեան միջոցով բովանդակութիւն ստեղծելու համար:
12 միջուկանի պրոցեսորը իդեալական է բարդ, ժամանակատար առաջադրանքների դէպքում: Ընդհանուր արտադրողականութիւնը AI առաջադրանքներում կազմում է 80 TOPS-ից աւել: Իր բնութագրերի շնորհիւ այն թոյլ է տալիս միաժամանակ մշակել բազմաթիւ տւյալների հոսքեր՝ ապահովելով բարձր արդիւնաւէտութիւն նոյնիսկ ամենախստապահանջ յաւելւածներում:
Ryzen AI-ն միաւորում է AMD Zen 5 պրոցեսորային միջուկների, AMD Radeon 890M գրաֆիկական միջուկի եւ AI առաջադրանքների համար նախատեսւած նէյրոնային պրոցեսորի ռեսուրսները: Արդիւնաւէտ նէյրոնային պրոցեսորի շնորհիւ կենտրոնական եւ գրաֆիկական պրոցեսորները բեռնաթափւում են եւ կարող են աշխատել աւելի կարեւոր խնդիրների վրայ: Այս նոթբուքի արտադրողականութիւնը թոյլ է տալիս հեշտութեամբ աշխատել տարբեր յաւելւածներում, խմբագրել լուսանկարներ, տեսանիւթեր կամ օգտագործել AI օգնականներ: Այսպիսով, AMD Ryzen AI 9 HX 370 պրոցեսորը ոչ միայն հզօր է, այլեւ աներեւակայելի ֆունկցիոնալ:
AI-յաւելւածների հետ աշխատանքը
Ինչպէս այս տարի ներկայացւած այլ մոդելների դէպքում, արտադրողները յատուկ ուշադրութիւն են դարձրել արհեստական բանականութեան վրայ աշխատող յատկանիշներին: Այս սարքի ծրագրային ապահովման շնորհիւ կարող էք հեշտութեամբ օգտագործել AI-ն առօրեայ խնդիրները լուծելու համար:
Zenbook S 16-ն աջակցում է Windows-ի համար Copilot խելացի օգնականին, որը պատասխանում է հարցերին եւ ստեղծում բովանդակութիւն: Բացի դրանից, ASUS AI յաւելւածներն առաջարկում են բազմաթիւ օգտակար յատկութիւններ: Օրինակ, վիրտուալ օգնական կամ ֆոնի հեռացման գործառոյթ, որը թոյլ է տալիս մաքրել լուսանկարները աւելորդ տարրերից: Նախատեսւում է նաեւ տեսանիւթերի համար աւտոմատ ենթավերնագրերի ստեղծման գործիք:
Այս նոթբուքը յագեցած է StoryCube-ով՝ լուսանկարներն ու տեսանիւթերը աւտոմատ կերպով կազմակերպելու եւ որոնելու համար: Օգտագործելով այս յաւելւածը՝ կարող էք հեշտութեամբ կառավարել ձեր մուլտիմեդիա ֆայլերը: Բացի դրանից, Windows Studio Effects-ի AI գործառոյթները բարելաւում են տեսանիւթի որակը՝ թոյլ տալով ֆիքսել դիմացինի հայեացքը, հեռացնել աղմուկը եւ աւելացնել տարբեր ֆոներ տեսազանգերի ժամանակ:
Էկրանն, ինչպէս միշտ, անկրկնելի է
ZenBook S 16 նոթբուքի էկրանը ASUS-ի աւանդոյթների շարունակութիւնն է․ ընկերութիւնն օգտագործում է շուկայում լաւագոյն էկրաններից մէկը: Արտադրողները տեղադրել են 16 դիւմանոց անկիւնագծով և 3K կետանյութեամբ էկրան, որն ապահովում է պատկերի բացառիկ յստակութիւն եւ մանրամասն վերարտադրում։
Էկրանի հիմնական առանձնայատկութիւններից է DCI-P3 գունային գամման 100%-ով վերարտադրելու ունակութիւնը, ինչը այն դարձնում է իդեալական գրաֆիկայի եւ վիդէօ մասնագէտների համար: Բացի դրանից, դիսփլէյն ունի VESA DisplayHDR™ 600 հաւաստագիր, այսինքն ապահովում է բարձր պայծառութեան և HDR բովանդակութեան որակ։
Էկրանի առաջ շատ ժամանակ անցկացնողների համար այստեղ ներդրւել է կապոյտ լոյսից պաշտպանութիւն։ TUV Rheinland հաւաստագրւած տեխնոլոգիան օգնում է նւազեցնել աչքերի ծանրաբեռնւածութիւնը եւ կանխել հոգնածութիւնը:
OLED տեխնոլոգիան երաշխաւորում է վառ եւ յագեցած գոյներ, ինչպէս նաեւ սեւ գոյնի վառ երանգ եւ ցայտագունութեան տպաւորիչ մակարդակ: Նման էկրանը յարմար է ոչ միայն գրասենյակային հեշտ առաջադրանքների եւ ֆիլմեր դիտելու համար, այլեւ կծառայի լուսանկարներ եւ տեսանիւթեր խմբագրող մասնագէտներին:
Շարժունակութիւն
Ինչպէս արդէն նշել ենք, իր փոքր չափերի շնորհիւ չափազանց բարակ նոթբուքն անհաւանական շարժունակութիւն ունի: Այն շատ յարմար է օգտագործել գրասենեակից դուրս աշխատելիս եւ ճանապարհորդելիս, քանի որ սարքը կարող է աշխատել մինչեւ 20 ժամ առանց վերալիցքաւորման՝ 78 Վտժ հզօրութեամբ տարողունակ մարտկոցի շնորհիւ։
Նոյնիսկ եթէ նոթբուքը նստում է, 65 Վտ հզօրութեամբ ադապտերի արագ լիցքաւորումն օգնում է սարքին շուտ «գործի անցնել»՝ նոյնիսկ լիցքաւորման ցածր մակարդակի դէպքում: Յարմար USB-C պորտը թոյլ է տալիս վերալիցքաւորել սարքը բջջային մարտկոցից կամ սմարթֆոնի լիցքաւորիչից:
Բացի դրանից, մարտկոցն աւելի հզօր է՝ մինչեւ 1200 լիցքաթափման ցիկլ, ինչը զգալիօրէն երկարացնում է սարքի ծառայութեան ժամկէտը։ MyASUS յաւելւածն ներառում է կարգաւորումներ, որոնք թոյլ են տալիս կառավարել ձեր մարտկոցի վիճակը: Օրինակ, կարող էք լիցքաւորման մակարդակը սահմանել օպտիմալ 80%-ի վրայ:
Ստեղնաշար եւ միացումներ
Zenbook S 16-ը յագեցած է ամբողջական չափի ErgoSense ստեղնաշարով, որն առանձնանում է ստեղների սղման աւելի բարձր խորութիւնով՝ նմանւելով ստացիոնար համակարգչի ստեղնաշարին: Ժամանակակից ASUS նոթբուքերի տարբերակիչ առանձնայատկութիւնը AI օգնականի գործարկման Copilot ստեղն է: Այստեղ նաեւ տեսնում ենք 40%-ով աւելի մեծ թաչփադ՝ ընդլայնւած գործառոյթներով: Դրա միջոցով կարող էք աւելացնել էկրանի պայծառութիւնն ու ծաւալը։
Այս սարքն աջակցում է Wi-Fi -ին՝ նորագոյն անլար ստանդարտին: Նոթբուքը աւտոմատ կերպով ընտրում է ամենաուժեղ ազդանշանով մուտքի կէտը եւ առաւելագոյնս օգտագործում հասանելի թողունակութիւնը՝ ապահովելով կայուն եւ արագ կապ:
Այլ սարքեր միացնելու համար արտադրողներն առաջարկում են ինտերֆէյսnերի ամբողջական փաթեթ՝ USB-A պորտ, ամբողջական չափի HDMI միակցիչ եւ երկու USB 4.0 Type-C պորտ, որոնք կարող են օգտագործւել լիցքաւորման եւ մինչեւ երեք արտաքին էկրան միացնելու համար: Նոթբուքը համալրւած է նաեւ SD քարտընթերցիչով:
Նոր ZenBook S 16 մոդելի առանձնայատկութիւնները
Zenbook S 16-ը հիանալի սարք է շարժունակութիւնն ու արտադրողականութիւնը գնահատողների համար: Առաջադէմ AI տեխնոլոգիաների օգտագործումը տարբերում է այս ուլտրաբուքն նախորդ մոդելներից: AMD Ryzen AI պրոցեսորի անհաւատալի արտադրողականութեան, պայծառ ու ճշգրիտ OLED էկրանի շնորհիւ այն դառնում է աշխատանքի եւ զւարճանքի համար անփոխարինելի գործիք:
Իհարկէ, չի կարելի չնկատել մարտկոցի աւելի երկար կեանքն ու վերջին մոդելի Wi-Fi 7 ստանդարտի աջակցութիւնը՝ նախորդ մոդելների համեմատ: Ընդհանուր առմամբ, նոր Zenbook S 16-ը կարելի է բնութագրել որպէս ունիվերսալ մոդել, որը բացում է աւելի մեծ հնարաւորութիւններ աշխատելու եւ ստեղծագործելու համար։