5 գերբարձր երկնաքերեր, որոնք կը կառուցւեն յաջորդ տասնամեակում
«ԱԼԻՔ» – Անցած տարւայ ընթացքում մի քանի զեկոյցներ են յայտնւել աւարտւած նախագծերի կամ վիթխարի երկնաքերերի կառուցման մեկնարկի մասին, որոնք պէտք է փոխեն աշխարհի ամենաբարձր շէնքերի վարկանիշը։
Աշխարհի ամենաբարձր շէնքը կառուցելու մտադրութեան մասին յայտարարել են Քուվէյթում, որտեղ նախատեսւում է կանգնեցնել 1001 մետր բարձրութեամբ Բուրջ Մուբարաք ալ-Քաբիր երկնաքերը։
Շէնքը լինելու է բնակելի, հիւրանոցային եւ գրասենեակային տարածքների խառնուրդ եւ կարող է տեղաւորել 7000 մարդ: Սպասւում է, որ դրա շինարարութիւնը կաւարտւի 2035 թւականին։
Անցեալ ամիս Սաուդեան Արաբիայի Jeddah Economic Company (JEC) ընկերութիւնը որոշել է վերսկսել մէկ կիլոմետր բարձրութեամբ Jeddah Tower երկնաքերի իր յաւակնոտ նախագիծը: Աշտարակը նախատեսւում է կառուցել մինչեւ 2028 թւականը,- յայտնում է Naked-Science-ը։
Ռուսաստանը նոյնպէս յետ է մնում համաշխարհային միտումներից՝ Սանկտ Պետերբուրգում՝ Ֆիննական ծոցի ափին, սկսւել են Lakhta Center 2 երկնաքերի կառուցման նախապատրաստութիւնը, որի բարձրութիւնը կը կազմի 703 մետր։ Դրա շինարարութիւնը նախատեսւում է աւարտել մինչեւ 2031 թւականը։
Չինաստանում նախատեսում են կառուցել 642 մետր բարձրութեամբ Շենժեն աշտարակը, որը կը դառնայ համանուն քաղաքի դարպասները եւ Միջին Թագաւորութեան ամենաբարձր շէնքը։
Ներսում կը լինեն կոմերցիոն, հասարակական, գրասենեակային, հիւրանոցային եւ բնակելի տարածքներ։ Շինարարութեան աւարտը նախատեսւած է 2030 թւականին։
Նախատեսւած 595 մետր բարձրութեամբ Nexus աշտարակը, որը նոյնպէս կը յայտնւի Շենչժենում, կը պարծենայ երկնաքերի իւրայատուկ ձեւով։ Ըստ հայեցակարգի՝ ճարտարապետները մոռացել են դասական գծային մոդելի մասին եւ փոխարէնը նախատեսում են շէնք հաւաքել տարբեր բարձրութիւնների երեք հատւածներից։
Նախագծի հեղինակների կարծիքով՝ այս դասաւորութիւնը կապահովի աւելի բնական լոյս եւ աւելի լաւ օդափոխութիւն։ Nexus երկնաքերը կարող է կառուցւել յաջորդ տասնամեակի սկզբին։