Այլ
ԱՄՆ-ում դադարեցւել է երկրի ամենաբարձր շէնքի շինարարութիւնը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ի ամենաբարձր եւ իր բարձրութեամբ աշխարհում հինգերորդ երկնաքերը կառուցելու փորձը խնդիրների է բախւել: Յայտնում է Nud-science պորտալը։
581 մետր բարձրութեամբ Legends Tower-ի շինարարութիւնը, որը հաստատւել է Օկլահոմայի քաղաքային խորհրդի կողմից, յետաձգւել է տեղական օդանաւակայանի տնօրէն Ջէֆ Մալդերի նամակի պատճառով։ Պաշտօնեան հարցում է ուղարկել ԱՄՆ Դաշնային աւիացիայի վարչութիւն, որ նոր բարձրայարկը կը վտանգի թռիչքների անվտանգութիւնը:
Մնում է տեսնել, թէ արդեօ՞ք այս խնդրանքը կը յանգեցնի նախագծի ամբողջական դադարեցմանը, թէ գուցէ պահանջի որոշ փոխզիջում կամ վերանախագծում: Առայժմ շինարարական աշխատանքները յետաձգւել են մինչեւ 2025 թ.-ը։