Այլ

Ծովային ջրիմուռները 37%-ով նւազեցնում են սրտամկանի ինֆարկտի եւ կաթւածի ռիսկը

Ծովային ջրիմուռների օգտագործումն օգնում է սրտի մկանների արդիւնաւէտ աշխատանքին, դրանով իսկ նւազեցնելով սրտամկանի ինֆարկտի եւ կաթւածի ռիսկը: Այս մասին Deutsche Gesundheit Nachrichten-ին տւած հարցազրոյցում կիսւել է Charite կլինիկայի գերմանացի առաջատար սրտաբան Վոլֆգանգ Հայդելբերգերը։

Գերմանական առաջատար համալսարանների գիտնականների կատարած հետազօտութեան համաձայն՝ ջրիմուռների կանոնաւոր օգտագործումը կարող է 37%-ով նւազեցնել սրտամկանի ինֆարկտի եւ կաթւածի ռիսկը։ Դա պայմանաւորւած է ջրիմուռներում պարունակւող յոդի, կալիումի եւ մագնեզիումի իւայատուկ համադրութեամբ։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը:

«Շաբաթական ընդամէնը 100 գրամ ջրիմուռը կարող է զգալիօրէն բարելաւել սրտի մկանների աշխատանքը եւ նորմալացնել արեան ճնշումը»,- նշում է Հայդելբերգերը:

Հետազօտութիւնը, որին մասնակցել է 15,000 մարդ, նաեւ պարզել է, որ հինգ տարի շարունակ ծովային ջրիմուռ օգտագործողների մօտ ընդհանուր սրտանօթային հիւանդութիւնների 42%-ով նւազում է եղել՝ համեմատած վերահսկող խմբի հետ:

Սակայն, չնայած ակնյայտ օգտակար յատկութիւններին, սրտաբանը զգուշացնում է ջրիմուռների չափից աւելի օգտագործումից։ Մասնագէտը նշում է, որ յոդի աւելորդ քանակութիւնը կարող է վտանգաւոր լինել յատկապէս վահանաձեւ գեղձի հիւանդութեամբ տառապողների համար։ Հայդելբերգերը խորհուրդ է տալիս սահմանափակւել շաբաթական 150-200 գրամ ջրիմուռներով:

Related Articles

Back to top button