Գիտնականներին ուղիղ յիսուն տարի պահանջւեց, որպէսզի պարզէն արեան անյայտ խմբի ֆենոմէնը։ Վերջապէս յայտարարւել է, որ փնտրտուքներն աւարտւել են, եւ արեան հազւադէպ խումբը նոյնականացւել է, դրա տարբերակիչ նշանը պարզւել եւ ամրագրւել է պաշտօնապէս։
Հետազօտութիւնը մեկնարկել էր դեռ 1972 թ., տեղեկացրել է Planet Today-ը։ Այն ժամանակ յղի կնոջ արեան մէջ չէր յաջողւել յայտնաբերել կոնկրետ մոլեկուլ, որը պէտք է առկայ լինի արեան բոլոր կարմիր բջիջներում։ 50 տարի անց այս մոլեկուլային անոմալիան հիմք է հանդիսացել Մեծ Բրիտանիայի եւ Իսրայէլի գիտնականների համար՝ նրանց թոյլ տալով նկարագրել մարդկանց արեան խմբերի նոր համակարգը։
Ինչպէս տեղեկացրել է Blood-ը, գիտնականներն ասել են, որ մարդիկ իրականում ունեն աւելի քան չորս յայտնի արեան խմբեր։ Դրանց բաժանումը հիմնւած է տարբեր սպիտակուցների եւ շաքարների վրայ, որոնք տեղայնացւած են բջիջների մակերեսին: Օրգանիզմն օգտագործում է այս հակագենային մոլեկուլները՝ տարբերելու «իւրային» եւ «օտար» բջիջները:
Պարզւել է, որ մարդկանց աւելի քան 99.9 տոկոսն ունի է AnWj հակագեն: Բայց հէնց դա էլ հիւանդի արեան մէջ չկար 1972 թ.։ Այն սովորաբար տեղակայւած է միելին-լիմֆոցիտային սպիտակուցում:
Այս ընկալումն օգնել է գիտնականներին յայտնաբերել արեան նոր խումբ՝ MAL: Այն անւանւել է փոքրիկ սպիտակուցի պատւին, որի յատկութիւնները դժւարացնում էին նոյնականացումը: Սակայն այժմ հետազօտողները պարզել են այս սպիտակուցի առանձնայատկութիւնները:
News.am