Այլ

Մասնագէտը նշել է՝ ինչպէս է լսողութեան վատթարացումն անդրադառնում գլխուղեղի վիճակի վրայ

Լսողութեան վատթարացումը կարող է հանգեցնել կոգնիտիւ խանգարումների եւ դեպրեսիայի զարգացման։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրոյցում ասել է քիթկոկորդականջաբան Եանա Շչերբակովան։

«Լսողութեան օգնութեամբ մենք ստանում ենք մեծ քանակութեամբ տեղեկատւութիւն, սա մարդու ամենակարեւոր օրգաններից է։ Երբ մարդու լսողութիւնը եւ, համապատասխանաբար, նաեւ խօսքի ընկալման գործընթացը խաթարւում է, բարձրանում է դեմենցիայի զարգացման հաւանականութիւնը»,- նշել է բժիշկը։

Նրա խօսքով՝ լսողութեան խանգարման դէպքում տուժում են գլխուղեղի մտաւոր եւ վերլուծական գործառոյթները, առաջանում է կոգնիտիւ խանգարում։

«Բացի այդ, յաճախ լսողութեան վատթարացման դէպքում հիւանդներն իրենք իրենց դատապարտում են սոցիալական մեկուսացման, դադարում են շփւել մարդկանց հետ եւ ինքնամփոփ են դառնում: Սա յանգեցնում է դեպրեսիայի զարգացման, որը նաեւ բարձրացնում է դեմենցիայի (թուլամտութիւն) զարգացման վտանգը, ուստի խնդիրը ժամանակին բացայայտելն ու թերապիան սկսելը շատ կարեւոր է»,- եզրափակել է նա։

Tert.am

Related Articles

Back to top button