Այլ

Ձեր պատկերացումը եւ իրականութիւնը` կալորիաներ ծախսելու մասին

Արդեօ՞ք մենք գիտենք ամէն ինչ կալորիաների մասին: Երբ ցանկանում ենք նիհարել, պատրաստ ենք նոյնիսկ վտանգաւոր քայլերի՝ յաւելեալ կալորիաներն այրելու համար. «մոռանում ենք» ուտել մարզւելուց առաջ, կիլոգրամներով բանջարեղէն ենք ուտում եւ այլն: Իրականում, սակայն, դրանց մեծամասնութիւնը ժամանակի կորուստ է կամ նիհարելուն խանգարող երեւոյթներ: Եկէք քննարկենք ճշմարտութիւնը կալորիաներ այրելու մասին եւ հասկանանք՝ ո՞ր սովորութիւններն ու կարծիքներն են սխալ:

Քաշը նւազեցնելու համար հարկաւոր է կարդիօ մարզանքներ անել

Քաշը նւազեցնելու համար առաջին տարբերակը միշտ վազելն ու հեծանիւ քշելն ենք համարում, սակայն մասնագէտները պնդում են, որ ուժային վարժութիւնները աւելի արդիւնաւէտ են յաւելեալ քաշի դէմ պայքարի գործում: Ուժային մարզանքները ամրացնում են մկանային համակարգը, արագացնում նիւթափոխանակութիւնը, հետեւաբար, մարզանքից յետոյ էլ աւելի շատ կալորիաներ էք ծախսում ցանկացած գործունէութեան համար: Կարդիօ մարզանքներն օգտակար են սրտի համար: Այնպէս որ, մի՛ հրաժարւէք դրանցից: Իդէալական է կարդիօ մարզանքի եւ1-2 ուժային վարժութիւնների համադրութիւնը:

Սոված վիճակում մարզւելիս աւելի շատ կալորիաներ են այրւում

Տրամաբանական է հնչում. առաւօտեան վազքի համար էներիգիա է անհրաժեշտ, եւ եթէ չէք ուտում վազելուց առաջ` ստիպում էք օրգանիզմին ծախսել սեփական պաշարների կալորիաները: Իրականում, այդպէս մարզւելով հէնց մարզանքի ընթացքում այրւող ճարպի քանակը մեծացնում էք, սակայն նւազում է մարզանքից յետոյ այրւող ճարպի քանակը: Այսինքն, ամէն ինչ գլխիվայր է շրջւում: Օպտիմալ տարբերակը մարզւելուց առաջ բջջանիւթով հարուստ սնունդ ընդունելն է:

Փողոցում ցուրտ եղանակին մարզւելիս աւելի շատ կալորիա ենք ծախսում

Մենք պատրաստ ենք ընդունել, որ սա մասամբ ճիշտ է: Օրգանիզմը փորձում է տաքանալ եւ առաջանում է դող, ինչի հետեւանքով յաւելեալ կալորիաներ են ծախսւում: Սակայն նիհարելու համար ցրտից սրթսրթալը լաւագոյն ելքը չէ: Հարկաւոր չէ վտանգել առողջութիւնն ու ենթարկւել սառցահարման վտանգին:

Related Articles

Back to top button