Ամենօրեայ 15-րոպէանոց արագ զբօսանքները 20%-ով նւազեցնում են մահացութիւնը

Ամենօրեայ 15-րոպէանոց արագ զբօսանքները 20%-ով նւազեցնում են մահացութիւնը, մինչդեռ երկարատեւ քայլքը այն նւազեցնում է ընդամէնը 4%-ով։ Այս մասին վկայում է «Ամենօրեայ զբօսանքները եւ մահացութիւնը ԱՄՆ-ի մեծահասակների շրջանում՝ ըստ ռասայական եւ սոցիալ-տնտեսական դրութեան» հետազօտութիւնը։
Գիտական յօդւածը պատրաստել է ԱՄՆ Վանդերբիլթի եւ Վիսկոնսինի համալսարանների հետազօտողների խումբը։
«Էական կապ է հաստատւել բոլոր պատճառներից մահացութեան եւ ամենօրեայ արագ քայլքի միջեւ։ Ընդամէնը 15 րոպէ տեւողութեամբ արագ զբօսանքը օրական նւազեցնում է ընդհանուր մահացութիւնը մօտ 20%-ով, մինչդեռ երեք ժամ տեւողութեամբ դանդաղ քայլքը մահացութիւնը նւազեցնում է ընդամէնը 4%-ով»,- ասւում է հետազօտութեան մէջ։
Մասնագէտներն ուսումնասիրել են աւելի քան 79,8 հազար մարդու տւեալներ։ Նրանք պարզել են, որ ուղեկցող հիւանդութիւններ ունեցող մասնակիցների մօտ մահացութեան ռիսկի նւազումն աւելի արտայայտւած է եղել, քան ընդհանուր առմամբ առողջների մօտ, յայտնում է РИА Новости-ն։ Թէեւ արագ քայլքը օգուտ է բերել բոլոր մարդկանց։
«Կանոնաւոր զբօսանքները, յատկապէս արագ տեմպով, հանգեցնում են մահացութեան նւազման։ Արդիւնքներն ընդգծում են արագ զբօսանքների խթանման կարեւորութիւնը՝ որպէս առողջական ցուցանիշները բարելաւելու իրագործելի եւ արդիւնաւէտ ռազմավարութիւն»,- եզրակացրել են հետազօտողները։
News.am