Ստեղծւել են տեսողութիւնը վերականգնող նորարարական կաթիլներ

Գիտնականները ներկայացրել են աչքի կաթիլներ, որոնց օգտագործումը կօգնի 50 տարեկանից բարձր մարդկանց հրաժարւել ընթերցանութեան համար նախատեսւած ակնոցներից։ 766 հիւանդների մասնակցութեամբ յետահայեաց ուսումնասիրութեան արդիւնքները ներկայացւել են Եւրոպական կատարակտի եւ ռեֆրակցիոն վիրաբոյժների ընկերութեան (ESCRS) 43-րդ կոնգրեսում։
Հետազօտութեան համաձայն՝ ներարկումից ընդամէնը մէկ ժամ անց հիւանդները կարող էին թեստային աղիւսակում կարդալ 2-3 տող աւելի, քան նախկինում։ Ազդեցութիւնը պահպանւում է մինչեւ երկու տարի, իսկ որոշների մօտ՝ աւելի քան 400 օր։
Դեղամիջոցի բաղադրութեան մէջ մտնում է բիբի նեղացմանը նպաստող պիլոկարպինը, որն օգնում է կենտրոնանալ մօտիկ առարկաների վրայ, ինչպէս նաեւ հակաբորբոքային դեղամիջոց դիկլոֆենակը, որը նւազեցնում է անյարմարութիւնը: Լուրջ կողմնակի ազդեցութիւններ չեն գրանցւել. ամենից յաճախ հիւանդները բողոքել են մթութեան մէջ տեսողութեան կարճատեւ վատթարացումից կամ աչքերի թեթեւ գրգռումից:
Հետազօտութեան հեղինակները կարծում են, որ նման կաթիլները կարող են անվտանգ եւ յարմար այլընտրանք լինել ակնոցներին եւ վիրաբուժական մեթոդներին՝ տարիքային հեռատեսութիւնը շտկելու համար:
168.am