Սենեակային մի շարք յայտնի բոյսեր վտանգաւոր են ճանաչւել

Սոցիալական ցանցերում իրենց գրաւիչ տեսքի շնորհիւ մեծ պոպուլիարութիւն ձեռք բերած որոշ սենեակային բոյսեր կարող են վտանգաւոր լինել կենդանիների համար, զգուշացրել է ինտերիերում բոյսերի դիզայնի մասնագէտ Թոնի Գիլբերտը: Մասնագէտը դրանք թւրկել է Mirror-ի հետ զրոյցում:
Գիլբերտի խօսքերով՝ թունաւոր եւ տարածւած բոյսերի ցանկը գլխաւորում է ալոէ վերան, որը հանդիպում է աւելի քան հինգ միլիոն ինստագրամեան գրառումներում: Այն գուցէ ունի բուժիչ յատկութիւններ մարդկանց համար, բայց ընտանի կենդանիների դէպքում կարող է ծայրայեղ վտանգաւոր լինել. տերեւի մէկ կտորը, որը կարող են կենդանիները ուտել, կառաջացնի փսխում, լուծ, դող եւ ծայրայեղ հոգնածութիւն: Կենդանիների համար թունաւոր տարածւած բոյսերի շարքում երկրորդ տեղում է ամերիկեան ագաւան:
«Ընտանի կենդանիների մօտ այս բոյսը կարող է առաջացնել բերանի գրգռում, թքարտադրութիւն եւ ստամոքսի խանգարում»,- բացատրել է փորձագէտը:
Dracaena tristrata-ն (սկեսուրի լեզուն), որը յայտնի է օդը մաքրելու իր յատկութեամբ, նոյնպէս թունաւոր է կատուների եւ շների համար եւ կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, թքարտադրութիւն եւ թուլութիւն:
168.am



