Ինչո՞ւ է անհրաժեշտ կիւի ուտել ամէն օր. նշւել են 5 ապացուցւած առաւելութիւններ

Կիւին ոչ միայն համեղ, այլեւ սննդարար միրգ է, որն ունի մի շարք օգտակար յատկութիւններ: Այն հարուստ է վիտամիններով, հանքանիւթերով եւ հակաօքսիդանտներով, ինչն այն դարձնում է սննդաբաժնի արժէքաւոր լրացում, գրել է Medical Life Sciences News-ը։
Աջակցութիւն իմունային համակարգին
Կիւին պարունակում է վիտամին C-ի բարձր մակարդակ, որը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը, օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դէմ եւ նպաստում է վէրքերի լաւացմանը: Մէկ կիւին ապահովում է վիտամին C-ի օրական նորմի աւելի քան 230 տոկոսը, ինչն այն դարձնում է յաւելումների գերազանց այլընտրանք։
Մարսողութեան բարելաւում
Կիւին պարունակում է բջջանիւթ եւ ակտինիդին ֆերմենտ, որը նպաստում է մարսողութեան բարելաւմանը: Կիւիի կանոնաւոր օգտագործումը կարող է օգնել թեթեւացնել փորկապութիւնը եւ բարելաւել աղիների ընդհանուր գործառոյթը:
Հակաօքսիդանտ ակտիւութիւնը
Միրգը հարուստ է հակաօքսիդանտներով, ինչպիսին են վիտամին E-ն, կարոտինոիդները եւ պոլիֆենոլները, որոնք օգնում են պայքարել թթւային սթրեսի եւ օրգանիզմում բորբոքումների դէմ։
Սիրտ–անօթային առողջութիւնը
Կիւին կարող է նպաստել սիրտ-անօթային առողջութեան բարելաւմանը՝ իջեցնելով խոլեստերինի մակարդակը եւ զարկերակային ճնշումը՝ բջջանիւթ, կալիում եւ հակաօքսիդանտներ պարունակելու շնորհիւ։
Քնի որակը
Կիւին պարունակում է սերոտոնին, որը կարող է նպաստել քնի որակի բարելաւմանը եւ քնելու դիւրինացմանը։
Խորհուրդներ օգտագործման համար
Առաւելագույն օգտակարութեան համար խորհուրդ է տրւում կիւին օգտագործել հում վիճակում, ներառեալ կճեպը, քանի որ այն պարունակում է յաւելեալ սննդարար նիւթեր։ Սակայն զգայուն ստամոքս կամ ալերգիաներ ունեցող մարդիկ պէտք է զգոյշ լինեն եւ խորհրդակցեն բժշկի հետ կիւին սննդաբաժնում աւելացնելուց առաջ։
Կիւիի ներառումն ամենօրեայ սննդաբաժնում կարող է նպաստել առողջութեան ընդհանուր վիճակի բարելաւմանը՝ շնորհիւ նրա սննդարար յատկութիւնների եւ օգտակար էֆեկտների։



