
Վերջին տարիներին յաճախ խօսւում է այն մասին, թէ ռադարներով կամ «HAARP» նախագծով կարող են առաջացնել երաշտ՝ Մերձաւոր Արեւելքում, կամ Իրանում եղածն են փորձում կապ տալ դրան։
Սակայն գիտնականները նշում են, որ ներկայիս տեխնոլոգիաները նման բան անելու համար բաւարար էներգիա եւ տեխանոլոգիական մեխանիզմ չունեն։ Ռադարները հիմնականում օգտագործւում են դիտարկման համար, եւ եղանակի վրայ ազդելու հնարաւորութիւն չունեն։
*HAARP
HAARP-ն Ալեասկայում իրականացւող գիտական ծրագիր է, որն ուսումնասիրում է մթնոլորտի բարձր շերտերը, մինչդեռ ամպերը ձեւաւորւում են շատ աւելի ցածր բարձրութիւնների վրայ։ Նոյնիսկ տեսականօրէն այդ համակարգը չի կարող փոխել տեղումները (անձրեւ ու ձիւն) տարածաշրջանային մասշտաբով։
Փորձագէտների կարծիքով, վերջին տեղումները, կամ մինչ այդ հաստատւած երաշտները կարելի է բացատրել կլիմայական բնական փոփոխութիւններով եւ գլոբալ տաքացմամբ, ինչը չի կարող լինել գաղտնի տեխնոլոգիաների արդիւնք։



