Այլ

Journal of the American Heart Association. Ստրեսն աշխատավայրում մեծացնում է նախասրտերի ֆիբրիլիացիայի զարգացման ռիսկը

Լարւած աշխատանքի հետեւանքով առաջացած աշխատանքային ստրեսը եւ ջանքերի ու պարգեւների միջեւ անհաւասարակշռութիւնը կարող են մեծացնել նախասրտերի ֆիբրիլիացիայի (atrial fibrillation) զարգացման ռիսկը, ասւած է Journal of the American Heart Association հանդեսում հրապարակւած նոր հետազօտութեան մէջ:

Նախասրտերի ֆիբրիլիացիան առիթմիայի ամենատարածւած ձեւն է՝ սրտի ռիթմի խախտումը: Դա կարող է յանգեցնել ուղեղի կաթւածի, սրտի անբաւարարութեան կամ սրտանօթային այլ բարդութիւնների:

Ամերիկեան սրտաբանների ասոցիացիան կանխատեսում է, որ մինչեւ 2030 թւականը ԱՄՆ-ում աւելի քան 12 միլիոն մարդ տառապելու է սրտի հիւանդութիւններից եւ մինչեւ 2024 թւականը՝ ուղեղի կաթւածից:

Նախորդ հետազօտութիւնները բարձր աշխատանքային ճնշումը եւ ջանքերի եւ պարգեւների անհաւասարակշռութիւնը կապում էին սրտի իշեմիկ հիւանդութեան բարձր ռիսկի հետ: Այս հետազօտութիւնն առաջինն է, որն ուսումնասիրում է երկու հոգեսոցիալական աշխատանքային ստրեսային գործոնների անբարենպաստ ազդեցութիւնը նախասրտերի ֆիբրիլիացիայի վրայ, ասում է հետազօտութեան աւագ հեղինակ, փիլիսոփայութեան դոկտոր, Քւեբեկի Լաւալի համալսարանի մասնագիտական եւ սրտանօթային համաճարակաբան Քսավյէ Թրուդելը:

«Մեր հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ աշխատանքին առնչւող ստրեսները կարող են կարեւոր գործօններ լինել կանխարգելման ռազմավարութիւններում ներառելու համար: Աշխատավայրում հոգեսոցիալական ստրեսների բացայայտումն ու դրանց վերացումը կարեւոր է առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու համար, որը օգուտ կը բերի ինչպէս անհատներին, այնպէս էլ կազմակերպութիւններին, որտեղ նրանք աշխատում են»,- նշել է Թրուդելը:

Related Articles

Back to top button