ՄիջազգայինՔաղաքական

Դաշինքի բարձրաստիճան պաշտօնեայ. «ՆԱՏՕ-ն պէտք է պատրաստ լինի առաջիկայ 20 տարում Ռուսաստանի հետ լիամասշտաբ պատերազմի»

ՆԱՏՕ-ի երկրները պէտք է պատրաստ լինեն առաջիկայ 20 տարւայ ընթացքում Ռուսաստանի հետ լիամասշտաբ պատերազմի, զգուշացրել է դաշինքի ռազմական կոմիտէի բարձրաստիճան պաշտօնեան։

Հոլանդացի ծովակալ Ռոբ Բաուերը նախազգուշացրել է, որ մեծ թւով խաղաղ բնակիչներ պէտք է մոբիլիզացւեն, եթէ Եւրոպայում աւելի լայն պատերազմ սկսւի, եւ այժմ կառավարութիւնները պէտք է սկսեն աւելի մեծ պահեստային ուժեր հաւաքագրելու գործընթացը, գրում է The Telegraph-ը:

Բաուերը նախագահում է ՆԱՏՕ-ի Ազգային զինւած ուժերի ղեկավարների կոմիտէն եւ ելոյթ է ունեցել Բրիւսէլում յանձնաժողովի նիստից յետոյ:

«Մենք պէտք է հասկանանք, որ մեր խաղաղ գոյութիւնը հէնց այնպէս տրւած չէ։ Եւ դա է պատճառը, որ մենք (ՆԱՏՕ-ի ուժերը) պատրաստւում ենք Ռուսաստանի հետ հակամարտութեան: Մենք պէտք է պատրաստ լինենք ամէն ինչի։ Պէտք է այնպիսի համակարգ ստեղծենք, որը հնարաւորութիւն կը տայ պատերազմի համար աւելի շատ մարդկանց պատրաստել՝ անկախ նրանից՝ դա տեղի կունենայ, թէ ոչ»,- ասել է նա:

Բաուերը գովել է Շւեդիային, որն իր քաղաքացիներին նախապատրաստել պատերազմին, նախքան երկիրը պաշտօնապէս կը միանայ դաշինքին։

«Ամէն ինչ սկսւում է սրանից. գիտակցումը, որ ամէն ինչ չէ, որ կարելի է պլանաւորել, եւ ամէն ինչ լաւ չի լինի առաջիկայ 20 տարում»,- ասել է նա։

Tert.am

Related Articles

Back to top button