ԻրանՄիջազգայինՔաղաքական

Ամիր Աբդօլլահեանը ցանկացել է Ռուսաստանի առաւել ակտիւ դերակատարութիւնը Գազայի դէմ պատերազմը դադարեցնելու նպատակով

«ԱԼԻՔ» – Իրանի ԱԳՆ Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը, ով մեկնել է Նիւ Եօրք՝ մասնակցելու Արեւմտեան Ասիայի եւ Մերձաւոր Արեւելքի իրադարձութիւնների հետ կապւած Անվտանգութեան խորհրդի նիստին, ՄԱԿ-ում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնութեան ԱԳՆ Սերգէյ Լաւրովի հետ:

Հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարարը անդրադառնալով Ռուսաստանի դիրքին ու դերակատարութեանը, որպէս Անվտանգութեան խորհրդի մնայուն անդամներից մէկը, ցանկացել է այդ երկրի առաւել ակտիւ դերակատարութիւնը Գազայի դէմ պատերազմը դադարեցնելու նպատակով:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ այս հանդիպման ընթացքում Ամիր Աբդօլլահեանը եւ Լաւրովը քննարկել են երկկողմ յարաբերութիւնների օրակարգային որոշ հարցեր, ինչպէս նաեւ տարածաշրջանային իրադարձութիւնները, այդ թւում՝ Գազայի դէմ պատերազմի վերջին իրադարձութիւնները։ Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը, իր գոհունակութիւնը յայտնելով երկկողմ յարաբերութիւնների մակարդակի հարցով եւ անդրադառնալով վերջերս Իրանի նախագահի Մոսկւա կատարած այցին, յոյս է յայտնել, որ Ռուսաստանի նախագահի Թեհրան կատարելիք այցի ընթացքում երկու երկրների միջեւ կը ստորագրւի համապարփակ ռազմավարական համագործակցութեան փաստաթուղթ:

Հանդիպման ընթացքում, ՌԴ ԱԳ նախարարը քննադատել է, որ ԱՄՆ-ը Անվտանգութեան խորհրդում խոչընդոտում է եւ արգելք հանդիսանում, որ հրադադարի մասին բանաձեւ հրապարակւի։ Նա պահանջել է, որ Պաղեստինի հարցով արաբական երկրները միասնական դիրքորոշում ցուցաբերեն:

Related Articles

Back to top button