Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Հայաստանին պէտք է ընդամէնը մի բան՝ արագ կառուցել Իրան-Հայաստան բարձրակարգ ճանապարհ»

Վերջին օրերին աշխարհում ակտիւօրէն քննարկւում է եւս մի միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիր՝ Հնդկաստան-Մերձաւոր Արեւելք-Եւրոպա, որը անցնում է Հայաստանի քթի տակով ու մեծամասամբ հակաթուրքական կողմնորոշում ունեցող երկրների տարածքով։ Այս մասին գրում է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։

«Այս եւ այլ նմանատիպ նախագծերին միանալու համար Հայաստանին պէտք է ընդամէնը մի բան՝ արագ կառուցել Իրան-Հայաստան բարձրակարգ ճանապարհ եւ մենք բարեկամ երկրի տարածքով լիարժէք կը միանանք համաշխարհային առեւտրի եւ տրանսպորտի գլխաւոր հանգոյցներին։ Իսկ դա աւելին է, քան օրինակ՝ Թուրքիայի հետ սահմանները բացելու վտանգաւոր ու ոչինչ չխոստացող հեռանկարը»։

«Oragir.news»

Related Articles

Back to top button