Պուտին. «Եթէ Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խօսքը»
Եթէ Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խօսքը. այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արեւելեան տնտեսական ֆորումի լիագումար նիստում իր ելոյթի ժամանակ:
«Սա է ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը: Ղարաբաղի կարգավիճակը հէնց Հայաստանն է որոշել: Դա է խնդիրը: Հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ինձ ասում է՝ Դուք գիտէք չէ՞, որ Հայաստանը Ղարաբաղը մերն է ճանաչել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլեւս չկայ, այն լուծւած է եւ Հայաստանի ղեկավարութիւնն այս մասին հրապարակաւ յայտարարել է՝ մինչ 1991-ը գոյութիւն ունեցող ամբողջ տարածքը համարելով Ադրբեջանի ՍՍՀ-ի շրջանակում եւ յայտարարելով թիւ, որում ներառւած է նաեւ բուն Ղարաբաղի տարածքը: Դա արդէն իրողութիւն է: Չէ՞ որ դա մեր որոշումը չէ, դա ներկայիս ՀՀ ղեկավարութեան որոշումն է»,- ասել է ՌԴ նախագահը։
«Tert.am»