
«ԱԼԻՔ» – «Ով, իր ոտքերը վերմակից երկար ձգի, մենք նրա ոտքերը կը կտրենք»,- յայտարարել է Զինւած ուժերի աւագ խօսնակը:
Անդրադառնալով արեւմտեան որոշ երկրների ղեկավարների՝ սիոնիստական ռեժիմին աջակցութեանը, գեներալ-մայոր Աբոլֆազլ Շեքարին ասել է. «ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդներին զգուշացնում ենք. դադարեցնե՛լ աջակցել Իսրայէլի նենգ, օրինազանց, ահաբեկչական ու մանկասպան ռեժիմին: Դուք լաւ գիտէք, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն ապացուցել է, որ ռազմատենչ երկիր չէ եւ չի ձգտում պատերազմի:
Բայց եթէ որեւէ մէկը, այդ թւում՝ դուք եւ անհեռանկար ու անօգնական այդ ռեժիմը, իր ոտքերը վերմակից երկար ձգի, մենք կը կտրենք նրա ոտքերը»:
«Խորհուրդ ենք տալիս Իրանի օրինական գործողութիւնները դատապարտելու փոխարէն, խելամիտ լինեն եւ չաջակցեն Ճահճում ընկղմւած, ապօրինի եւ ահաբեկչական այդ ռեժիմին ու կրակը չնետւել»,- նշել է գեներալը: