ԻրանՔաղաքական

Բաղերի Քանին զգուշացրել է. «Իրանի պատասխանը վայրկեանական է լինելու»

«ԱԼԻՔ» – Իրանի պատասխանը սիոնիստական ռեժիմի հնարաւոր արկածախնդրութեանը լինելու է աւելի ուժեղ եւ վայրկեանական: Այս մասին Իրանի պետական հեռուստատեսութեան եթերում յայտարարել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին:

«Դամասկոսի յանցագործութեան ժամանակ, սիոնիստները ռազմավարական սխալ թոյլ տւեցին: Նրանք օրինակութիւն ապահովեցին Իրանի ռազմական եւ պաշտպանական կարողութիւնների լուրջ փորձարկման համար: Եթէ այդ սխալը թոյլ չտային, այս պայմանները չէր ապահովւի: Եթէ սիոնիստական ռեժիմի մօտ կայ ռացիոնալիզմ, ապա նրանք հերթական սխալ թոյլ չեն տայ»,- ասել է Բաղերի Քանին:

«Սխալը կրկնելու դէպքում, աւելի ուժեղ եւ անյապաղ պատասխան են ստանալու: Պէտք է իմանան, որ 12 օր ժամանակ չեն ունենալու. Իրանի պատսխանը վայրկեանական է լինելու»,- նշելէ նա:

Աւագ դիւանագէտը վստահեցրել է, որ Իրանն այն պահին, երբ իր ազգային շահերից ելնելով որոշեց պատժել սիոնիստներին, արդէն պատրաստւել էր նրանց ապագայ հնարաւոր չարագործութիւններին պատասխանելու համար. «Ուրեմն, պէտք է հասկանան, որ երբ թոյլ են տալիս նման սխալ եւ հարւածում են Դամասկոսում Իրանի հիւպատոսութեանն ու ստանում են նման պատասխան, ապա ինչ է կարող պատահել, եթէ փորձեն Իրանի տարածքի նկատմամբ ոտնձգութիւն կատարել: Պատասխանը հաստատ լինելու է աւելի ուժգին եւ ցաւոտ»,- յստակեցրել է Բաղերի Քանին:

Related Articles

Back to top button