Հայաստան - ԱրցախՍփիւռքՔաղաքական
Արամ Ա-ն իր աջակցութիւնն է յայտնել Գերագոյն Հոգեւոր խորհրդի կողմից հրապարակած յայտարարութեանը
«ԱԼԻՔ» – Երէկ՝ երեկոյեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը կապ է հաստատել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, եւ իր ամբողջական զօրակցութիւնն է յայտնել Գերագոյն Հոգեւոր խորհրդի կողմից հրապարակած յայտարարութեանը՝ Հայաստանում ստեղծւած կացութեան վերաբերեալ: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանից:
Վեհափառ Հայրապետները տեսակէտներ են փոխանակել Հայաստանին սպառնացող ներկայ մարտահրաւէրների շուրջ, մասնաւորաբար Տաւուշի մարզում ստեղծւած կացութեան վերաբերեալ։
Նրանք որոշել են շարունակել իրենց խորհրդակցութիւնները՝ շեշտելով Հայ Առաքելական Եկեղեցու առանցքային դերակատարութիւնը հայ ժողովուրդի ու Հայաստանի յուզող ճգնաժամերի յաղթահարման գործում։