«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկւել երկրի հիւսիսարեւմտեան շրջանում։
Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահը վերադառնում էր Արեւելեան Ատրպատական նահանգի Խոդա Աֆարին շրջանից՝ Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանին ջրամբարտակի բացումից յետոյ:
Նախնական տւեալներով` վթարը տեղի ունեցել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Հաղորդւում է, որ նախագահի շրջապատից որոշ անձինք կապ են հաստատել հրամանատարական կենտրոնի հետ, ինչը յոյս է ներշնչում, որ վթարից զոհեր չեն եղել։
Նախագահական պատւիրակութիւնը մեկնել է երեք ուղղաթիռով։ Նախարարներին ու պաշտօնեաներին տեղափոխող երկու ուղղաթիռը բարեյաջող վայրէջք են կատարել։
Նախագահ Ռէյիսիին տեղափոխող ուղղաթիռում եղել են նաեւ ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը եւ Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթքի աղօթապետ այաթ. Մոհամմադ Ալի ալ Հաշիմը։
Ուղղաթիռը գտնելու համար այդ շրջան են ուղարկւել Կարմիր մահիկի փրկարարական խմբերը, Զինւած ուժերն ու ոստիկանութիւնը:
Իրավիճակն անորոշ է շրջանում առկայ մառախուղի պատճառով: