Հայաստան - ԱրցախՔաղաքական
Հայաստանում ՌԴ դեսպանը կանչւել է Մոսկւա
«ԱԼԻՔ» – Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգէյ Կոպիրկինը կանչւել է Մոսկւա: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների` ասել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետութիւնում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Սերգէյ Կոպիրկինը խորհրդակցութիւնների է կանչւել Մոսկւա»,- նշւած է ՌԴ ԱԳՆ հաղորդագրութիւնում։
Աւելի ուշ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը մեկնաբանել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգէյ Կոպիրկինին Մոսկւա կանչելու պատճառը։
«Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցութիւնների»,- ասել է նա։
Յստակեցնող հարցին՝ խորհուրդ տրւելո՞ւ է, որ Հայաստանի դեսպանն իր հերթին գնայ Երեւան՝ խորհրդակցութիւնների, Լաւրովը պատասխանել է.
«Յայտարարել ենք այն, ինչ յայտարարել ենք։ Գալիս են խորհրդականները, առաջին քարտուղարները, կցորդները»։