ԻրանՄիջազգայինՔաղաքական
ՄԱԿ գլխաւոր քարտուղարը յարգել է հանգուցեալ նախագահի յիշատակը

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշն այցելել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներայացուցչութիւն եւ յարգանքի տուրք է մատուցել հանգուցեալ նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի, ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի եւ աւիավթարի միւս զոհերի յիշատակին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Գուտերեշի հետ միասին Իրանի մշտական ներկայացուցչութիւն է այցելել նաեւ նրա տեղակալը՝ Ամինա Մոհամմեդը։
Այցի ժամանակ Գուտերեշը գրառում է կատարել սգոյ մատեանում, որը բացւել է ի յիշատակ հանգուցեալ նախագահի եւ աւիավթարի միւս զոհերի։