ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իսլամաբադի յուշագիրը ստորագրւել է Իրանի եւ ԱՄՆ նախագահների կողմից

ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ Իսլամաբադի յուշագրի ստորագրման ընթացքին, յայտնել է, որ յուշագրի տեքստը պաշտօնապէս ստորագրւել է երկու երկրների նախագահների կողմից։

Խօսնակի համաձայն նախնական ծրագրով նախատեսւած էր, որ Շւէյցարիայում կայանար հանդիպում, որտեղ համաձայնագրի տեքստը պաշտօնապէս ստորագրւելու էր երկու կողմերի մասնակցութեամբ։

Սակայն վերջին 24 ժամւայ քննարկումներից յետոյ կողմերը եկան այն եզրակացութեան, որ աւելի նպատակայարմար է փաստաթուղթն ստորագրել հեռավար՝ թւային ձեւաչափով, առանց որոշակի վայրում ներկայ գտնւելու անհրաժեշտութեան։

Related Articles

Back to top button