«ԱԼԻՔ» – Իրանը դէմ է ցանկացած նախագծի, որը կը փոխի տարածաշրջանի սահմանները: Այս մասին CNN Türk-ի հետ զրոյցում յայտարարել է ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Ալի Բաղերի Քանին՝ խօսելով այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին:
«Իրանական կողմն աջակցում է բոլոր նախաձեռնութիւններին, որոնք կը նպաստեն տարածաշրջանի զարգացմանը, մասնաւորապէս՝ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորմանը, սակայն Թեհրանը դէմ է ցանկացած նախագծերի եւ նախաձեռնութիւնների, որոնք կը փոխեն տարածաշրջանի ժողովրդագրութիւնը եւ սահմանները»,- ասել է նա։