Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նիկոլը պարզ հասկացնում է, որ «իրական Հայաստանը» այն Հայաստանն է, որը ցանկանում է տեսնել Ադրբեջանը

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐԵԱՆ

Քաղաքագէտ

 

Օրեր առաջ քայլիստ-դաւաճանավոհմակի շաբաշին ելոյթ ունենալով կապիտուլեանտ Նիկոլը յայտարարել էր, որ Բագրատ Սրբազանի շարժումը տապալւել է, «որովհետեւ ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը»…

Շարունակելով իր հակահայ զառանցանքները նա նաեւ ասել է. «Ադրբեջանն ասում է դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրէժս քեզանից լուծեմ։ Սա ամենամեծ մարտահրաւէրն է, որը պիտի յաղթահարենք»…

Այս ամէնը պատահական չէ… Ինչպէս միշտ, Նիկոլ Անհողն իր բոլոր յանցանքները բարդում է սրա-նրա վրայ եւ ժողովրդի կողմից ընկալելի «իրական Հայաստանի» մասին հրապարակ նետւած միտքը նպատակ ունի հետագայ գործընթացների մէջ մեղադրել ժողովրդին, որը տապալեց, ըստ Նիկոլի, Բագրատ Սրբազանի շարժումը եւ կործանեց Հայաստանը… Եւ երկրորդը՝ Նիկոլը շատ պարզ հասկացնում է, որ «իրական Հայաստանը» դա այն Հայաստանն է, որը ցանկանում է տեսնել Ադրբեջանը եւ այդ Հայաստանին հասնելու համար եւ պատերազմից խուսափելու նպատակով պէտք է կատարել Ալիեւի բոլոր պահանջները…

Միեւնոյն ժամանակ Նիկոլը մարդկանց խաբելու նպատակով մշտապես «ֆոլգայից» պատրաստւած քարտէզն է ցոյց տալիս, թէ, իբր, դա է «իրական Հայաստանը», բացարձակ անդրադառնալով այն փաստին, որ մինչեւ հիմա այդ Հայաստանին չի վերադարձրել գէթ մէկ միլիմետր տարածք, բայց Ադրբեջանին է նւիրել մօտ 15 հազար քառակուսի կիլոմետր տարածք… սահմանազատումը եւ սահնամագծումն իրականացնում է ըստ Բաքւի ցանկութեան…

Իսկ ո՞րն է Ալիեւի պատկերացրած «իրական Հայաստանը»… Այո՛, դա ստորեւ ներկայացւած քարտէզով Հայաստանն է, որը նաեւ տեղադրւած է Ադրբեջանական ԶՈւ ԳՇ-ի շէնքի կենտրոնական սրահում… Ադրբեջանը նաեւ դրա իրաւական հիմքերն է ապահովել. Ադրբեջանի Սահմանադրութեան մէջ ներառւած 1991 թ.-ի հոկտեմբերի 18-ի Ադրբեջանի անկախութեան հռչակագիրը ներկայիս Ադրբեջանը հռչակել է 1918-20 թթ.-ի Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետութեան ժառանգորդ, որն 20-րդ դարի սկզբին «իրենն» էր հռչակել Հայաստանի գրեթէ 60 տոկոսը եւ հիմա Բաքուն Նիկոլի ձեռամբ փորձում է այդ ծրագիրն իրականացնել մեզ թողնելով լաւագոյն դէպքում 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք… Աւելին՝ դա Բաքւի պլան մինիմումն է… Ալիեւն ունի նաեւ պլան մաքսիմում՝ դա «Նիկոլի «իրական Հայաստանը» դա Արեւմտեան Ադրբեջանն է եւ վերջ» ծրագիրն է…

Այս պահի դրութեամբ, դէ ֆակտօ Բաքուն ամբողջութեամբ վերահսկում է Սիւնիքը եւ Վայոց Ձորը, Տաւուշի եւ Գեղարքունիքի մեծ մասը՝ իր վերահսկողութեան տակ վերցնելով կամ նւէր ստանալով Նիկոլից այնպիսի բարձունքներ եւ դիրքեր, որտեղից շատ հեշտութեամբ կարելի է խոցել բոլոր թիրախներն այդ մարզերում՝ քաղաքներ, գիւղեր, զորանոցներ, ճանապարհներ եւ այլն… Տիգրանաշէնը նւէր ստանալուց յետոյ նոյնը կը լինի նաեւ Արարատի մարզի հարաւի պարագայում…

Նիկոլը ամէն անկիւնում ցոյց տալով Հայկական ԽՍՀ-ի քարտէզը եւ այն ներկայացնելով որպէս «իրական Հայաստան» իրականում խաբում է, քանի որ իր պատկերացրած «իրական Հայաստանին» հասնելու համար ոչինչ չի արել բացի խօսելուց, իսկ իրականում շատ պարզ հասկացնելով, որ Բաքւի ցանկութիւնները պէտք է կատարւեն պատերազմից խուսափելու եւ իբր «իրական Հայաստանին» հասնելու համար, ամէն ինչ անում է Ադրբեջանի հակահայ ծրագրերն իրականացնելու եւ Ադրբեջանի պատկերացրած Հայաստանի վերաբերեալ ծրագրերը կեանքի կոչելու համար…

Ի դէպ, թշնամու շանտաժները եւ պահանջները բաւարարելով ոչ թե խաղաղութիւն, այլ միայն աւելի ծանր պատերազմներ է բերւում…

Նիկոլը նորանոր աղէտների հեղինակ է դառնալու Հայաստանի համար, որի վերջնարդիւնքում Հայաստանը կործանւելու է…

Նիկոլի «իրական Հայաստանը» դա Ալիեւի հակահայ ծրագրերի իրականացումն է…

Related Articles

Back to top button