ՄիջազգայինՔաղաքական
«Ռազմական յանցագործ» գրութեամբ ցուցանակ՝ Նեթանեահուի ելոյթի ժամանակ

«ԱԼԻՔ»- Պաղեստինեան ծագումով միակ կոնգրեսական, Դեմոկրատական կուսակցութեան անդամ Ռաշիդա Թլաիբը Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուի ելոյթի ժամանակ սեւ ու սպիտակ ցուցանակ է պահել, որի մի կողմում գրւած է եղել՝ «Ռազմական յանցագործ», իսկ միւս կողմում՝ «Մեղաւոր ցեղասպանութեան մէջ»: Հաղորդում է CNN-ը։
Նա նստած է եղել իր տեղում Նեթանեահուի ելոյթի ողջ ընթացքում:
Յիշեցնենք նաեւ, որ դեմոկրատական ձախակողմեան կոնգրեսականներից շատերը չեն մասնակցել Նեթանեահուի ելոյթին` ի բողոք պատերազմի, որի հետեւանքով զոհւել է աւելի քան 39 հազար պաղեստինցի եւ Գազայի հատւածը յայտնւել է հումանիտար աղէտի պայմաններում: