Եւրաեռեակը գործարկել է Իրանի նկատմամբ պшտժամիջոցների վերականգնման 30-օրեայ գործընթացը

«ԱԼԻՔ» – Եւրոպական երեք երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հինգշաբթի գործարկել են Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման 30-օրեայ գործընթացը (Snapback):
Եւրաեռեակի երկրներն իրենց նամակում նշել են, որ որոշել են գործարկել այսպէս կոչւած արագ արձագանքման մեխանիզմը, նախքան հոկտեմբերի կէսին Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու հնարաւորութիւնը կորցնելը, որոնք 2015 թւականին ստորագրւած Գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագրի համաձայնագրի եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից ընդունւած 2231 բանաձեւի արդիւնքում վերացւել էին։
Եւրաեռեակի պաշտօնեաներն անհիմն մեղադրանքներ են հնչեցնում, ըստ որոնց Իրանը խախտել է 2015 թւականի համաձայնագիրը:
Եւրաեռեակն առաջարկել է երկարաձգել պատժամիջոցները շուրջ վեց ամսով՝ լուրջ բանակցութիւններ անցկացնելու համար, եթէ Իրանը վերսկսի ՄԱԿ-ի լիարժէք ստուգումները՝ փորձելով բացայայտել Իրանի հարստացւած ուրանի մեծ պաշարները, որոնք չեն ստուգւել 12-օրեայ պատերազմից ի վեր, եւ բանակցութիւններ սկսի ԱՄՆ-ի հետ։
Նշենք, որ Իրանն աւելի վաղ զգուշացրել էր պատժամիջոցները վերականգնւելու դէպքում կոշտ պատասխանի մասին։