ՄիջազգայինՔաղաքական
Իսրայէլի ԱԳ նախարարն Էրդողանին սպառնացել է Սադամ Հոսէյնի ճակատագրով
«ԱԼԻՔ» – Իսրայէլի արտգործնախարար Իսրայէլ Կացը X սոցիալական ցանցում գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր մեթոդներով նման է Իրաքի առաջնորդ Սադամ Հոսէյնին, որ մահապատժի է ենթարկւել 2006 թւականին:
«Էրդողանը գնում է Սադամ Հոսէյնի հետքերով եւ սպառնում է յարձակւել Իսրայէլի վրայ։ Պարզապէս թող նա յիշի, թէ ինչ է տեղի ունեցել այնտեղ եւ ինչով է աւարտւել այդ ամէնը»,- գրել է Կացը:
Յիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախօրէին սպառնալով Իսրայէլին ասել է. «Ինչպէս մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նոյն կերպ կարող ենք մտնել Իսրայէլ։ Չկայ պատճառ, թէ ինչու մենք չպէտք է դա անենք»: